Ռումինիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռումինիայի տնտեսություն, Ռումինիայի նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Ռումինիան արդյունաբերական-գյուղատնտեսական երկիր է՝ բարձր զարգացած տնտեսությամբ, մարդկային ներուժի զարգացման բարձր ինդեքսով, բարձրորակ աշխատուժով։ Ռումինիայի տնտեսությունը Եվրամիության երկրների մեջ 11-րդն է ՀՆԱ—ի ցուցանիշով, սակայն բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն միջին եվրոպականի 55 %-ն է կազմում միայն։ Ռումինիան Եվրամիության երկրներում 13-րդն է գնողունակության ցուցանիշով[5]։
Արժույթ | ռումինական լեյ |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | ![]() |
ՀՆԱ-ի աճ | 4,5 % (2018)[2][3] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
Գնաճ (ՍԳԻ) | 1,1 % |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 22,2 % (2011) |
Աշխատուժ | 9,133 միլիոն (2016) |
Գործազրկություն | ![]() |
Միջին համախառն աշխատավարձ | 5105 ռումինական լեյ / $1201,74 (ապրիլ, 2019) |
Համախառն աշխատավարձի միջնարժեքը | 3115 ռումինական լեյ / $733,29 (ապրիլ, 2019) |
Հիմնական արտադրություններ | մետալուրգիա սննդի արդյունաբերություն էլեկտրաէներգետիկա նավթային արդյունաբերություն քիմիական արդյունաբերություն մեքենաշինություն |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | 36,8 % ՀՆԱ (2017) |
Եկամուտ | 56,86 միլիարդ |
Ծախսեր | 62,14 միլիարդ |
Սկսած 20-րդ դարից՝ երկիրը տնտեսական ու քաղաքական շատ ցնցումներ է ապրել, ինչն անդրադարձել է երկրի տնտեսության վրա։ 1989 թվականի հեղափոխությունից հետո, երբ անցում է կատարվել շուկայական տնտեսությանը, երկրում սկսվել է տնտեսական խորը ճգնաժամ, որն ավելի է խորացրել Նիկոլաե Չաուշեսկուի կառավարաման վերջին տարիների տնտեսության առանց այն էլ վատ վիճակը։ Ռումինիայի համար ավանդական ծանր արդյունաբերությունը չի դիմացել մրցակցությանը։ Բնակչության զգալի հատվածը հայտնվել է աղքատության մեջ՝ այդ թվում բարձր որակավորում ունեցող աշխատուժը։ Դրան հաջորդած արտագաղթի ալիքը չի բարելավել իրադրությունը։ Հենց այդ ժամանակ է ձևավորվել Ռումինիայի՝ որպես արտակարգ աղքատ երկրի բացասական, փոքր-ինչ գրոտեսկային հեղինակությունը, ինչն ընդհանուր առմամբ համապատասխանել է իրականությանը։
Սակայն 2000-ականների սկզբին տնտեսությունը սկսել է ինտենսիվ աճ գրանցել[6]։ 2005-2007 թվականներին ունեցած աճի համար այն ստացել է «Բալկանյան վագրի» տիտղոս[7]։ Ինչպես հետսոցիալիստական շատ երկրներ, Ռումինիան նույնպես ընդգրկվել է ԵՄ-ի կազմում (2006)։ Ներկայումս երկրում աղքատության ցուցանիշը նվազում է, բնակչության եկամուտները՝ ավելանում։ Ռումինիան ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում։ Այսպես, այն Արևելյան Եվրոպայի էլեկտրոնիկայի ու ավտոմեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է, Եվրոպայի ամենագրավիչ երկրներից մեկը ներդրումների առումով[8]։ Տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն արտադրողն ու գնորդը։ Բուխարեստը Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ քաղաքն է, տարածաշրջանի արդյունաբերական կենտրոնը։ 2016-2017 թվականներին ռումիական տնտեսությունը Եվրամիության ամենաարագ աճող տնտեսությունն է եղել[9]։