![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/Rudolf_Erich_Raspe.jpg/640px-Rudolf_Erich_Raspe.jpg&w=640&q=50)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե (մարտ 1736[1][2], Հաննովեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - նոյեմբերի 1, 1794(1794-11-01)[5][6], Կիլարնի, Քերի կոմսություն), գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական, ում իր կենսագիր Ջոն Քարսվելն անվանել է «խարդախ»։
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե գերմ.՝ Rudolf Erich Raspe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտ 1736[1][2] |
Ծննդավայր | Հաննովեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 1794(1794-11-01)[5][6] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կիլարնի, Քերի կոմսություն |
Մասնագիտություն | ֆոնդապահ, երկրաբան, քիմիկոս, լեզվաբան, թարգմանիչ, գրադարանավար, գրող, համալսարանի դասախոս, արվեստագետ և հեղինակ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա[5] |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան և Լայպցիգի համալսարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Աշխատավայր | Collegium Carolinum? |
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե Վիքիդարանում | |
![]() |
1786 թվականին «Զվարճասեր մարդկանց ուղեկիցը» (1781-1783) գերմանական ժողովածուից Ռուդոլֆն անգլերեն թարգմանել է «Մյունխհաուզենի արկածները» (հայկական հրատարակչությունը` 1934) գիրքը, այն լրացնելով անգլիական պատմությունից քաղված դրվագներով։ Բանահյուսական անտիկ և արևելյան անեկդոտներից սերվող սյուժեները խմբավորվում են ռուսական բանակում իրականում ծառայած բարոն Կ․ Ֆ․ Մյունխհաուզենի շուրջը, որին Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն հայտարարել է գրքի հեղինակ (հեղինակի ով լինելը դեռևս պարզված չէ)։ Մյունխհաուզենը դարձել է հասարակ անուն փչան զրուցաբաններին մատնացույց անելու համար[7]։