Ռոզմարի Քլունի
From Wikipedia, the free encyclopedia
Ռոզմարի Քլունի (մայիսի 23, 1928(1928-05-23)[1][2][3][…], Maysville, Կենտուկի, ԱՄՆ - հունիսի 29, 2002(2002-06-29)[1][2][4][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Առավել հայտնի դարձավ 1950 թվականին՝ "Come On-a My House" երգով, որին հաջորդեցին ոչ պակաս հայտնի "Botch-a-Me" "Mambo Italiano", "Tenderly" "Half as Much" "HeyThere" "This Ole House" երգերը։ Նա մեծ հաջողություններ է ունեցել նաև որպես ջազ վոկալիստ։ Քլունիի կարիերան անկում ապրեց 1960-ական թվականներին։ Դրա հիմնական պատճառը դեպրեսիան էր և թմրադեղերից կախվածությունը։ 1977 թվականին, երբ նրա գործընկեր Բինգ Քրոսբին առաջարկեց նրան միասին հանդես գալ՝ բիզնեսում իր հիսունամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը՝ Քլունին կարծես նորից վերածնվեց։ Նա շարունակեց ձայնագրվել մինչև մահը՝ 2002 թվականին։
Ռոզմարի Քլունի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Rosemary Clooney |
Ծնվել է | մայիսի 23, 1928(1928-05-23)[1][2][3][…] Maysville, Կենտուկի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 29, 2002(2002-06-29)[1][2][4][…] (74 տարեկան) Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, ջազ երաժիշտ, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ինքնակենսագիր |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Concord Jazz?, Դեկա Ռեկորդս, Columbia Records, Philips Records, MGM Records և RCA Records |
Կրթություն | Withrow High School?, St. Patrick's School? և Western Hills High School? |
Ամուսին | Խոսե Ֆեռեր, Խոսե Ֆեռեր և Dante DiPaolo? |
Պարգևներ | |
Կայք | rosemaryclooney.com |
Rosemary Clooney Վիքիպահեստում |