Ռոզալինդ Ռասել
From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Ռոզալինդ Ռասել[7] (անգլ.՝ Catherine Rosalind Russel. հունիսի 4, 1907(1907-06-04)[1][2][3][…], Ուոթերբերի - նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ և երգչուհի[8], ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Հովարդ Հոքսի «Նրա աղջիկա ուրբաթը» կատակերգությունում (1940) թղթակից Հիլդի Ջոնսոնի դերի տպավորիչ կատարումով։, ինչպես նաև Auntie Mame-ում (1958) Մամե Դենիսի և «Գնչուհի»-ում (1962) Ռոզի կերպարի մարմնավորումով։ Նշանավոր կատակերգու դերասանուհին[9] շահել է հինգ «Ոսկե գլոբուս», ինչպես նաև «Թոնի» մրցանակ մյուզիքլի լավագույն դերասանուհու համար՝ 1953 թվականին Բրոդվեյի «Հրաշալի քաղաք » շոուում Ռութի դերակատարման համար (մյուզիքլ հիմնված «Իմ քույր Էյլին» ֆիլմի վրա, որտեղ նա նույնպես նկարահանվել է)։ Նա իր կարիերայի ընթացքում չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ հետագայում շահելով Ջին Հերշոլտի անվան մրցանակը։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1907(1907-06-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուոթերբերի |
Մահացել է | նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1929)[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, բնավորության դերասան, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի և կատակերգու |
Ամուսին(ներ) | Frederick Brisson?[3] |
Պարգևներ և մրցանակներ | [5] Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար [6]ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար ![]() ![]() Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար և |
Կատակերգուի իր համբավի հետ մեկտեղ՝ Ռասելը հայտնի էր հարուստ, արժանապատիվ և հմայիչ կանանց դերերով, ինչպես նաև իր ժամանակի այն եզակի դերասանուհիներից մեկն էր, ով պարբերաբար հանդես էր գալիս պրոֆեսիոնալ կանանց դերերում, ինչպիսիք են դատավորները, հոգեբույժները, լրագրողները և այլն։ .[10] Նա հիանալի կարիերա է ունեցել, որը ձգվել է 1930-ականներից մինչև 1970-ական թվականները, և դա վերագրել է նրան, որ թեև սովորաբար խաղացել է էլեգանտ ու հմայիչ կանանց դերեր, այդուհանդերձ՝ երբեք չի դարձել սեքս-խորհրդանիշ[11]։