ճապոնացի բռնցքամարտիկ From Wikipedia, the free encyclopedia
Ռյոտա Մուրատա (հունվարի 12, 1986, Նարա, Ճապոնիա), ճապոնացի բռնցքամարտիկ, 2012 թվականի միջին քաշային կատեգորիայի օլիմպիական չեմպիոն։
Ռյոտա Մուրատա ճապ.՝ 村田諒太 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Նարա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Toyo University? և Q11375574? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ryōta Murata Վիքիպահեստում |
Մուրատան սկսել է բռնցքամարտով զբաղվել առաջին դասարանից։ Երկու տարի անց նա շարունակել է մարզվել Օսակա քաղաքի Սինկո մարզասրահում։ Ավագ դպրոց ընդունվելուց հետո, նրա մարզիչը դարձավ Մաեկվա Տակեմոտոն, ում հետ նա պայքարել է հինգ ազգային տիտղոսների համար։ Սակայն, համալսարան ընդունվելուց հետո, նա տարավ պարտություններ համալսարանական առաջնությունում։ Դրանից հետո, Տակեմոտոյի խորհրդով, նա սկսեց սովորել ինքնապաշտպանություն Սիլ դպրոցում։
Ճապոնիայում 2004 թվականին սիրողական առաջնությունը հաղթելուց հետո , 2005 թվականին նա պայքարել է բրոնզե մեդալի համար Ասիայի առաջնությունում, և արծաթ՝ Արքայի Գավաթ առաջնությունում։ Այնուամենայնիվ, հայրենիքում չեմպիոն մնալով 2007, 2008, 2009, 2010, 2011 թվականներին, տանուլ է տալիս Նիկոլայ Գուսիևի անվան աշխարհի առաջնությունում 2005 թվականին[1][2][3]։ 2007 թվականին Չիկագոյում կայացած աշխարհի առաջնության ընթացքում նա առաջին մենամարտում նոկաուտի ենթարկեց մրցակցին, սակայն հաջորդում տանուլ տվեց և դուրս մնաց առաջնությունից։ 2008 թվականին, Բանգկոկում որակավորման փուլում հասնելով մեկ քառորդ եզրափակիչ, հաղթում է մրցակցին, սակայն կիսաեզրափակչում պարտվում է՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնական։ Աստանայում կայացած հաջորդ որակավորման փուլում նա պարտվում է մեկ քառորդ եզրափակչում Հոմաեն Ամիրիին և լքում է առաջնությունը յոթերորդ հորիզոնականով։ Դրանից հետո Մուրատան ավարտում է բռնցքամարտիկի կարիերան՝ ուսումը շարունակելով համալսարանում և միաժամանակ բռնքամարտի մարզիչ աշխատելով բռնցաքամարտի ակումբում[4]։ Կես տարի անց նա վերադառնում է բռնցքամարտ։
2010 թվականին Մուրատան նվաճեց բրոնզե մեդալ Չինաստանում[5]։
2011 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում գրավում է երկրորդ հորիզոնականը՝ եզրափակչում պարտվելով Եվգենի Խիտրովին[6]։
2012 թվականին օլիմպիական խաղերի ժամանակ մեկ ութերորդ եզրափակչում նա հաղթում է ալժիրցի Աբդելմալեկա Ռահային, մեկ քառորդում՝ թուրք բռնցքամարտիկ Ադեմ Կիլիչչիին և կիսաեզրափակչում՝ Աբբոսա Աթոեվային։ Եզրափակչում նա ուժեղ գնտվեց բրազիլացի Էսկիվի Ֆալկաոյից և Ճապոնիա է վերադարձնում 48 տարի նրանց «կորցրած» բռնցքամարտի ոկսե մեդալը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.