From Wikipedia, the free encyclopedia
Նոկաուտ համակարգ, շախմատային մրցաշարերի անցկացման համակարգ, որը հիմնված է խաղային մարզաձևերում կիրառվող փլեյ-օֆ տարբերակի վրա՝ հաշվի առնելով շախմատի առանձնահատկությունները. յուրաքանչյուր խաղափուլում մրցակիցները խաղում են ոչ թե մեկ պարտիա, այլ մի քանի պարտիայից բաղկացած փոքր մրցախաղեր, որոնցում բացառվում է վերջնական ոչ-ոքի արդյունքը։
Կոնկրետ մրցաշարի առանձին մանրամասներ կարող են տարբերվել, սակայն ընդհանուր էությունը միշտ պահպանվում է. փոքր մրցախաղերի հաղթողը շարունակում է պայքարը հաջորդ փուլում, իսկ պարտվողը լքում է մրցաշարը։
Նոկաուտ համակարգը ներմուծվել է 1995 թվականին ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու նպատակով։ Դրա ներմուծման հիմնական երկու պատճառ էր նշվում[1].
1999-ին նոկաուտ համակարգով աշխարհի փոխչեմպիոն դարձավ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը եզրափակչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Խալիֆմանին։
Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնը փոխվում էր ամեն խաղարկությունում։ Այդ համակարգը բազմաթիվ առարկությունների ու քննադատությունների արժանացավ։ Ի վերջո, ՖԻԴԵ-ն հրաժարվեց այդ համակարգով աշխարհի չեմպիոնին որոշելուց, սակայն համակարգը պահպանվեց, և այժմ այդ մրցակարգով անցկացվում են աշխարհի գավաթի խաղարկությունները։ Դրանցից մեկում՝ 2005-ին, հաղթող ճանաչվեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Նոկաուտ համակարգը կիրառվում է նաև որոշ երկրների ներքին առաջնություններում և գավաթի խաղարկություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.