From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Մեթսոն (անգլ.՝ Richard Matheson, փետրվարի 20, 1926[1][2][3][…], Ալենդեյլ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 23, 2013[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։ Ստեղծագործել սկսել է ութ տարեկան հասակում։ Առաջին պատմվածքը "Born of Man and Woman" անվանմամբ հրատարակել է «The Magazine of Fantasy and Science Fiction» ամսագրում 1950 թվականին։ 1954 թվականին հրատարակվեց գրողի առաջին վեպը՝ «Ես լեգենդ եմ» (էկրանավորվեց երեք անգամ), որը պատմում է վիրուսի ազդեցության տակ մարդկության վամպիրների վերափոխման մասին։
Ռիչարդ Մեթսոն անգլ.՝ Richard Matheson | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալենդեյլ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 23, 2013[4][1][2][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գրական անուն | Logan Swanson |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միսուրիի համալսարան և Brooklyn Technical High School? |
Ժանրեր | ֆենթեզի |
Պարգևներ | |
Զավակներ | Ռիչարդ Քրիստիան Մեթիսոն, Ալի Մարի Մաթեսոն և Քրիս Մեթինսոն |
Richard Matheson Վիքիպահեստում |
Գրել է բազմաթիվ պատմվածքներ ֆանտաստիկա և սարսափ ժանրերում։ Առավել հայտնիները՝ «Դուել» ("Duel", էկրանավորել է Սթիվեն Սփիլբերգը), «Կոճակ, Կոճակ» ("Button, Button"), «Փորձարկում» ("The Test") և այլն։ Աշխատել է նաև որպես սցենարիստ։ Մեթսոնի չորս որդիներից երեքը նույնպես գրող են դարձել։
Սթիվեն Քինգը խոստովանել է, որ Մեթսոնը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա, իսկ Դին Կունցը ասել է, որ «մենք ավելի հարուստ ենք դարձել, որովհետև ունենք Ռիչարդ Մեթսոնին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.