From Wikipedia, the free encyclopedia
Գլիեր Մորիցևիչ Ռեյնգոլդ (ռուս.՝ Рейнгольд Морицевич Глиэр, ի ծնե՝ Ռայնհոլդ Էռնեստ Գլիեր [գերմ.՝ Reinhold Ernest Glier], դեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[1][4] - հունիսի 23, 1956[4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938 թվական), արվեստագիտության դոկտոր (1941 թվական), պրոֆեսոր (1913 թվական)։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ռեյնգոլդ Գլիեր | |
---|---|
Ի ծնե անուն | գերմ.՝ Reinhold Ernst Glier և ուկրաիներեն՝ Рейнгольд Моріцевич Глієр |
Ծնվել է | դեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…] Կիև, Ռուսական կայսրություն[1][4] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 23, 1956[4][2] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[5] |
Ժանրեր | օպերա[6], սիմֆոնիա[6], դասական երաժշտություն[6], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[6] և բալետ[6] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դաշնակահար |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր[7] |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա[7] և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա[7] |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1900)[1][7] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[7] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Reinhold Glière Վիքիպահեստում |
Ռեյնգոլդ Գլիերը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 30-ին (1875 թվականի հունվարի 11) Կիևում։ 1894 թվականին ավարտել է Կիևի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի դասարան։ 1900 թվականին ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1906-1908 թվականներին ուսանել է Օսկար Ֆրիդի մոտ դիրիժորություն և Գերմանիայից վերադառնալուց հետո սկսել է հանդես գալ որպես դիրիժոր՝ հինականում սեփական ստեղծագործություններով։
Տեսական առարկաներ է դասավանդել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցում։ 1920-1941 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Ռեյնգոլդ Գլիերն առաջին խորհրդային բալետի հեղինակն է։ Միակ ռուս կոմպոզիտորն է, ով եռակի արժանացել է Գլինկայի անվան մրցանակի՝ մինչհեղափոխական Ռուսաստանի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի, և հետհեղափոխական խորհրդային Ռուսաստանի ամենահեղինակավոր Ստալինյան մրցանակի։ Դրա հետ մեկտեղ եռակի արժանացել է Լենինյան շքանշանի։ Մահացել է 1956 թվականի հուլիսի 23-ին։
Գլիերը ռուս երաժշտության դասականների ռեալիստական ավանդույթների շարունակողն է։ Գրել է բալետներ («Կարմիր կակաչ», խորհրդային թեմայով գրված առաջին բալետը՝ 1927 թվական, 1957 թվականին՝ «Կարմիր ծաղիկ», «Պղնձե հեծյալը»՝ 1949 թվական), հինգ օպերա («Շահսենեմ»՝ 1925 թվական, «Լեյլի և Մեջնուն»՝ 1940 թվական և այլն), սիմֆոնիաներ, անսամբլային ու գործիքային ստեղծագործություններ, վոկալ շարքեր, պիեսներ։ Գլիերը ստեղծագործական և բարեկամական փոխհարաբերությունների մեջ է եղել Նիկողայոս Տիգրանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կոստանտին Սարաջևի, Քրիստափոր Քուշնարյանի հետ։ Բալետներից «Կարմիր կակաչ»-ը (1941 թվական) և «Պղնձե հեծյալը» (1949 թվական) բեմադրվել են Երևանում։ 1950 թվականին հեղինակային համերգներով հանդես է եկել Երևանում (նրա ղեկավարությամբ հնչել են առաջին սիմֆոնիան, ձայնի և նվագախմբի համար գրված կոնցերտը, «Պղնձե հեծյալ» բալետի սյուիտը ևն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1946,1948,1950)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.