Ռաֆայել Լեմկին (լեհ.՝ Rafał Lemkin, անգլ.՝ Raphael Lemkin, հունիսի 24, 1900(1900-06-24)[1], Biazvodna, Volkovysk County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1959(1959-08-28)[1], Նյու Յորք, Նյու Յորք), հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ։ Էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։

Արագ փաստեր Ռաֆայել Լեմկինլեհ.՝ Rafał Lemkin, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ռաֆաել Լեմկինը ծնվել է 1900 թվականի հունիսի 24-ին։ 14 տարեկան հասակում Լեմկինը տիրապետում էր 14 լեզուների, ներառյալ ֆրանսերենի, իսպաներենի, եբրայերենի, իդիշ և ռուսերենի։ Բիալիստոկում ( 1944 թվականից Լեհաստանում) պրոֆտեխուսումնարանն ավարտելուց հետո նա սկսում է ուսումնասիրել լեզվաբանություն Լվովի Յան Կազիմիրի անվան համալսարանում (այժմ Ուկրաինայում)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեմկինը շարունակում է ապրել ԱՄՆ-ում։ Սկսած 1948 թվականից նա Յեյլի համալսարանում դասախոսում է քրեական իրավունք։

Նա բազմալեզու էր, վարժ տիրապետում էր ինը լեզուների և կարդում էր տասնչորս[2]։ Նրա առաջին հրատարակված գիրքը 1926 թվականին եբրայերենից Հայիմ Նահման Բիալիկի «Նոյ և Մարինկա» վեպի թարգմանությունն էր[3]։ Հենց Բիալիստոկում Լեմկինը սկսեց հետաքրքրվել զանգվածային վայրագությունների դեմ օրենքներով՝ իմանալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին[4][5][6][7][8], ապա հետագայում 1933 թվականի Սիմմելեի ջարդերի[9] ժամանակ Իրաքում կոտորված ասորիների փորձառությունը[10]։

Լեմկինը հետաքրքրվեց ռազմական հանցագործություններով՝ իմանալով 1921 թվականին Հայոց ցեղասպանության գլխավոր հեղինակ Թալեաթ փաշայի սպանության համար Սողոմոն Թեհլիրյանի դատավարության մասին[11]։ Թալաթ փաշայի սպանության մասին կարդալուց հետո Լեմկինը հարցրել է իր պրոֆեսոր Յուլիուս Մակարևիչին, թե ինչու Թալեաթ փաշան չէր կարող իր հանցագործությունների համար դատվել գերմանական դատարանում։ Մակարևիչը՝ ազգային-պահպանողական, ով հավատում էր, որ հրեաներն ու ուկրաինացիները պետք է վտարվեն Լեհաստանից, եթե նրանք հրաժարվեն ձուլվելուց, պատասխանել է, որ պետական ինքնիշխանության դոկտրինն իրավունք է տալիս կառավարություններին ներքին գործերը վարել այնպես, ինչպես իրենց են հարմար և ավելացրել է. «Հավերի երամ ունեցող ֆերմերի դեպքը հաշվի առեք, նա սպանում է նրանց, և դա իր գործն է, եթե դուք միջամտում եք, ապա օրինախախտում եք անում»։ Լեմկինը պատասխանել է. «Բայց հայերը հավ չեն» և նրա վերջնական եզրակացրել է, որ «ինքնիշխանությունը, չի կարող ընկալվել որպես միլիոնավոր անմեղ մարդկանց սպանելու իրավունք»[12][13][14]։

Լեմկինը նաև շարունակում է իր պայքարը միջազգային իրավունքով ցեղապանության սահմանման և արգելման համար, ինչի համար նա պայքարում էր սկսած 1933 թվականի Սեմմելի կոտորածից հետո, Մադրիդում Ազգելի լիգայի իրավական խորհրդի միջազգային քրեական իրավունքի կոնֆերանսում։ Այդտեղ նա ներկայացրել է էսսե՝ Բարբարոսության հանցագործությունը՝ որպես հանցագործություն միջազգային իրավունքի դեմ։ 1934 թվականին Լեմկինը, Լեհաստանի արտգործնախարարի ճնշման ներքո Մադրիդի կոնֆերանսում արված մեկնաբանությունների համար, հրաժարական է տվել Վարշավայի շրջանային դատարանի հանրային դատախազի իր պաշտոնից և դարձել մասնավոր փաստաբան Վարշավայում։ Վարշավայում գտնվելու ժամանակ Լեմկինը մասնակցել է Լեհական Ազատ համալսարանի կողմից կազմակերպված բազմաթիվ դասախոսությունների, այդ թվում՝ Էմիլ Ստանիսլավ Ռապպապորտի և Վացլավ Մակովսկու դասերին։

1944 թվականի նոյեմբերին Կարնեգի հիմնադրամը հրապարակել է Լեմկինի «Առանցքի կանոնը օկուպացված Եվրոպայում» գիրքը։ Այս գիրքը ներառում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված երկրներում գերմանական տիրապետության լայնածավալ իրավական վերլուծություն, ինչպես նաև ցեղասպանություն տերմինի սահմանումը։ Լեմկինի ցեղասպանությունը որպես միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործության գաղափարը լայնորեն ընդունվել է միջազգային հանրության կողմից և Նյուրնբերգի դատավարության իրավական հիմքերից մեկն էր։ 1945-1946 թվականներին Լեմկինը դարձել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի և Նյուրնբերգի դատավարության գլխավոր խորհրդական Ռոբերտ Հ. Ջեքսոնի խորհրդականը։ Գիրքը դարձել է Հոլոքոստի ուսումնասիրության և տոտալիտարիզմի, զանգվածային բռնության և ցեղասպանության ուսումնասիրության հիմնարար տեքստերից մեկը[15]։

Նա նմանատիպ պատիժ է առաջարկում մարդկության դեմ իրագործված հանցագործություների համար նաև 1945 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, սակայն նրա առաջարկությունը մերժվում է[16]։

Լեմկինը մի շարք երկրների է ներկայացրել Ցեղասպանության կոնվենցիայի մասին պայմանագրի բանաձևի նախագիծ՝ փորձելով համոզել նրանց հովանավորել բանաձևը։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը ներկայացվել է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան պաշտոնապես ներկայացվել և ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին[17]։ 1951 թվականին Լեմկինը միայն մասամբ է հասել իր նպատակին, երբ ուժի մեջ է մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան՝ 20-րդ ազգի կողմից պայմանագիրը վավերացնելուց հետո[18]։

Գործունեություն

Լեմկինը հետաքրքրվում էր այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ՝ սկսելով հետաքրքրվել թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով։ Թուրք պաշտոնյան, ով պաշտոնապես հրամայել էր կոտորածները, չէր դատվել, ի տարբերություն երիտասարդի, ով, ինչպես ենթադրվում է, սպանել էր նրան։ Լեմկինը տեղափոխվում է Գերմանիա` Հայդելբերգի համալսարան` փիլիսոփայություն ուսումնասիրելու և վերադառնում է Լվով՝ իրավունք ուսանելու համար՝ ավարտելուց հետո դառնալով Վարշավայի դատախազ։

Ցեղասպանություն եզրը

Լեմկինը ցեղասպանություն եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին[19], նա բնորոշել է ցեղասպանությունը իր “Axis Rule in Occupied Europe” գործում։ Ըստ այդ ցեղասպանությունը ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հատկապես հոգեբանական ազդեցություններ։

Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների՝ ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես՝ գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Ըստ Լեմկինի ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ[20]։

Լեմկինը ելույթի ժամանակ առաջին անգամ օգտագործում է «ցեղասպանություն» եզրը

Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները[21]։ 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինն ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ[22]։

․․․նկատի ունեմ, երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ։ Սակայն ոմանք կասեն, որ այդպես չեն մտածել։ Ահա սա է մեր ժամանակների ողբերգությունը։ Մենք չափազանց շուտ ենք մոռանում։ Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաև լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ։ Իսկ ո՞վ կլինի վաղը…
- Յիվո Բլեթեր, Եբրայական Գիտական Ինստիտուտի ամսագիր, հատ. XXVIII. համ.2.1948

Լեմկինը մահացել է Նյու Յորքում 1959 թվականին 59 տարեկան հասակում։ Ճակատագրի հեգնանքով նրա թաղմանը, ով իր կյանքը նվիրել էր ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին, ներկա էին ընդամենը յոթ հոգի։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.