From Wikipedia, the free encyclopedia
Ռայմոն Պուանկարե (ֆր.՝ Raymond Poincaré, օգոստոսի 20, 1860[1][2][3][…], Բար լե Դյուկ[4] - հոկտեմբերի 15, 1934[1][5][2][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1909)։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Պուանկարեի արտաքին քաղաքականությունն ուղղված էր Անտանտի ամրապնդմանն ու պատերազմի նախապատրաստմանը, Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանության հաստատմանը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պուանկարե զգալի ազդեցություն է գործել Ռուսաստանի քաղաքականության վրա։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Պուանկարեն համարվել է «խորհրդային երկրի թշնամի»։
Պուանկարե երկդիմի և խարդախ քաղաքականություն է վարել արևմտահայության հարցում։ Հայկական բարենորոգումների ծրագիրը առաջ քաշելու ժամանակ ձևացել է հայերի պաշտպան, միաժամանակ, սակայն, վարկ տրամադրել Թուրքիային։ 1918-1919 թվականներին փարիսեցիական խոստումներով հրահրել է եղեռնից փրկված կիլիկիահայերի վերադարձը իրենց հարազատ տները, առանց ապահովելու նրանց անվտանգությունը քեմալական հրոսակների հարձակումներից։ Իր թուրքապաշտպան քաղաքականությամբ նպաստել է հակահայկ որոշումների ընդունմանը Լոզանի կոնֆերանսում[փա՞ստ]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.