From Wikipedia, the free encyclopedia
Ռաբիս կամ ռաբիզ, հայկական երաժշտական ժանր՝ արևելյան (հիմնականում արաբական) և մասամբ հայկական ժողովրդական երաժշտության տարրերով։
Անվան ծագման մասին համաձայնություն չկա։ Ըստ տարածված ստուգաբանության՝ այն ծագել է ռուսերեն «ռաբոչեե իսկուստվո» արտահայտությունից, որը նշանակում է բանվորական արվեստ։ Այլ տեսությունների համաձայն, ունի թուրքական կամ արաբական ծագում։ «Ռաբ» բառը արաբերենում նշանակում է ստեղծող կամ աստված, իսկ «ազիզ» բառը՝ սիրելի[1]։
Ռաբիս հասկացությունը գործածության մեջ է մտել Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մեկ կազմակերպության մեջ միավորելու նպատակով, 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՀՄ արվեստի աշխատողների արհմիությունը և, համապատասխանաբար, ռաբիսի հայաստանյան տարածքային բաժինը։ Որոշ ժամանակ անց ստեղծագործական միություններ կազմավորվեցին, իսկ դրանից հետո արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան և ռաբիսը աստիճանաբար վերածվեց հարսանիք և հուղարկավորություն սպասարկող սիրողական երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն[2]։
Այս ժանրի ներկայացուցիչներն ու նրանց ունկնդիրները պաշտոնապես սկսեցին համարվել մարգինալ շերտ, իսկ երաժշտությունը՝ համապատասխանաբար, մարգինալ։
Երաժիշտներին թույլ չի տրվել մուտք գործել ռադիո և հեռուստատեսային ալիքներ, և նրանք չեն լուսաբանվել լրատվամիջոցներով։ Ռաբիսը տարածվում էր գաղտնի երեկույթների և այլ տոնակատարությունների միջոցով, որտեղ երգվում էին այդ ժանրի երգեր։
1980-ականներին, վերակառուցման ժամանակ, ռաբիսը նորից սկսեց տարածվել բնակչության մեծամասնության շրջանում։
ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից հետո ռաբիս երաժշտությունը դարձավ ավելի մասսայական և այլևս մարգինալ չէր համարվում։
1990-ականների կեսերին սկսեցին հայտնվել հեռուստատեսային տարբեր հաղորդումներ, որոնցում հրավիրվում էին ռաբիս կատարողներ, սկսեցին թողարկվել ալբոմներ և ձայնաժապավեններ, այս ժանրի շատ երգեր դարձան հիթեր։
2000-ականների կեսերը դարձան ռաբիսի ժողովրդականության նոր գագաթնակետը։ Հայտնվեց ռաբիսի ենթաժանրը՝ էստրադային ռաբիսը (հաճախ այն անվանում են նաև հայկական փոփ երաժշտություն), որի կատարումը նման էր դասական ձևին, բայց առանձնանում էր ավելի մեղմ հնչողությամբ և էլեկտրոնային երաժշտության և այլ երաժշտական ժանրերի համադրությամբ։
Քննադատների կարծիքով՝ ռաբիսը արաբական կամ թուրքական ծագում ունի։ Դա բացատրվում է նրանով, որ այս ժանրի շատ երգեր նմանություններ ունեն թուրքական արաբեսկ ժանրի երգերի հետ։ Վոկալ հնչերանգը սովորաբար երգում է տենորը և ընդօրինակում է ավանդական, ինչպես նաև հիմնական վոկալ ոճերը, ինչպես լսվում է թուրքական կամ արաբական երաժշտության մեջ, երբ երգիչը երգում է հիմնական մեղեդու հետ միասին մի տեսակ իմպրովիզացիայով, սովորաբար վիբրատոյով, եթե հնարավոր է։ Ռաբիսը սովորաբար կատարվում է նվագախմբի հետ, որը բաղկացած է վոկալիստից, ստեղնաշարահարից, դուդուկահարից կամ կլարնետահարից (կամ երկուսն էլ) և դհոլահարից։
Վերջին տարիներին սինթեզ է նկատվում ռաբիսի և այլ ժանրերի միջև՝ փոփ, հիփ-հոփ, էլեկտրոնային պարային երաժշտություն և այլն։
Երգերի թեմաները հիմնականում սիրո (այդ թվում՝ անպատասխան սիրո), կարոտի, տխրության, վշտի ու ցավի մասին են։
Հայաստանից դուրս ռաբիսը տարածված է հայկական սփյուռքի շրջանում, հատկապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում (հիմնականում Լոս Անջելեսում և Գլենդելում)։
Ռաբիս ժարգոնը պարունակում է ինչպես ընդհանուր ժարգոնային արտահայտություններ, այնպես էլ փոխառություններ օտար լեզուներից և հատուկ հասկացություններից։ Որոշ հայտնի օրինակներ.
Շատերի բացասական վերաբերմունքը ռաբիս սիրող մարդկանց նկատմամբ նրանց արտաքին տեսքի, ապրելակերպի և մտածելակերպի վերաբերյալ կարծրատիպերի մեջ է։
Նրանց մեջ են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.