Արամ Ասատրյան

հայ երգիչ, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia

Արամ Հապետի Ասատրյան (մարտի 3, 1953(1953-03-03), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2006(2006-11-07), Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ ռաբիզ երգիչ, գուսան և երգահան։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արամ Ասատրյան, Ի ծնե անուն ...
Արամ Ասատրյան
Ի ծնե անունԱրամ Ասատրյան
Ծնվել է1953 մարտի 3
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էնոյեմբերի 7, 2006(2006-11-07) (տարիքը 53)
Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան
ԳերեզմանՎաղարշապատ
Ժանրերռաբիզ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1974-2006
Փակել

Կենսագրություն

Արամ Ասատրյանը ծնվել է Էջմիածինում (այժմ՝ Վաղարշապատ), Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

2003 թվականին Հայաստանի մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից[1]։

2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր[2]։

Ընտանիք

Արամ Ասատրյանը ունեցել է երեք որդի և մեկ դուստր։

Մեջբերումներ Արամ Ասատրյանից

Թա'նկ ես ինձ համար, իմ անգի'ն Նվարդ,

Իմ բալիկների և' ծաղիկ, և' վարդ,

Տիգրան, Սեդրակ, Արտաշ, Զվարթ՝

Ի'նձ ես պարգևել իմ անգի'ն Նվարդ։

- Արամ Ասատրյան (գուսան Արամ)։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • 1974 - Ժպտում ես քնքուշ
  • 1984 - Անգին եղբայր
  • 1985 - Ասում են հեռու
  • 1986 - Կապույտ թռչուն
  • 1989 - Որքան ցանկացան
  • 1990 - Մեր հայրենիք
  • 1991 - The Best of Aram Asatryan
  • 1992 - Անկախ Հայաստան
  • 1993 - Music with Duduk
  • 1993 - Ինձ Համար
  • 1993 - Պուչ աշխարհ
  • 1994 - Նայիր աշխարհին
  • 1995 - Ազատ Հայաստան
  • 1996 - Հայ ես դու
  • 1997 - The Golden Album
  • 1998 - Լոս Անջելես
  • 1998 - Super Dance
  • 1999 - 10 տարի բեմում
  • 1999 - Ետ դարձեք տարիներ
  • 1999 - 2000 Millenium
  • 2000 - Աշխարում Ինչքան հայ կա այնքան ել կա Երևան
  • 2000 - The Very Best
  • 2001 - Re Mi X
  • 2001 - Ասեմ թե չասեմ
  • 2001 - Իմ երգը
  • 2002 - Սկիզբ
  • 2003 - Դու աշխարհ եկար
  • 2005 - Անունդ
  • 2006 - My Sons
  • 20** - Բազմերանգ Շղթաներ (Չթողարկված ալբոմ)

Համերգային ալբոմներ

  • 2000 - Aram and Armen Live
  • 2005 - Hamalir: Live Concert in Armenia
  • 2006 - Սիրո պատմություն

Հավաքածուներ

  • 2002 - Ուրախ ծրագիր 1
  • 2002 - Ուրախ ծրագիր 2
  • 2002 - Sweet Memories
  • 2003 - Aram Asatryan & Friends: 50 Golden Years
  • 2003 - The Best of Aram Asatryan 1989-2002
  • 2007 - Golden Oldies
  • 2020 - The Legacy Continues

Ֆիլմադարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.