![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Dante_Gabriel_Rossetti_Water_Willow_1871.jpg/640px-Dante_Gabriel_Rossetti_Water_Willow_1871.jpg&w=640&q=50)
Ջրային ուռենի (նկար)
Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ջրային ուռենի» (անգլ.՝ Water Willow ), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից հանդիսացող Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1871 թվականին։ Կտավում պատկերված է Ջեյն Մորիսը՝ Ռոսսետտիի սիրեցյալն ու մուսան, Ուիլյամ Մորիսի կինը։ Կնոջ հետևում երևում է Քելմսքոթ դաստակերտը[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 26, 7 × 33 սմ։ «Ջրային ուռենի» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում (Ուիլմինգտոն, ԱՄՆ)։
Արագ փաստեր Ջրային ուռենի, տեսակ ...
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1871 |
բարձրություն | 0,33 մետր |
լայնություն | 0,27 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
Փակել