Ջուդիթ Քեր
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Հուդիթ Գերտրուդ Հելենա Քերր[11] (անգլ.՝ Anna Judith Gertrud Helene Kerr, հունիսի 14, 1923(1923-06-14)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 22, 2019(2019-05-22)[5][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6])[12], ծագումով գերմանական հրեա, բրիտանացի գրող, մանկագիր, նկարիչ և ծաղկող, ում գրքերը վաճառվել են ավելի քան 10 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[13]։
Ջուդիթ Քեր գերմ.՝ Judith Kerr | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1923(1923-06-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | մայիսի 22, 2019(2019-05-22)[5][2][3][…] (95 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Արուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց |
Երկեր | When Hitler Stole Pink Rabbit? |
Մասնագիտություն | գրող, նկարազարդող, ինքնակենսագիր, մանկագիր, սցենարիստ և խմբագիր |
Աշխատավայր | BBC |
Ամուսին | Nigel Kneale?[7][8] |
Ծնողներ | հայր՝ Alfred Kerr?, մայր՝ Julia Kerr? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի ՊԵՆ-կենտրոն |
Երեխաներ | Matthew Kneale? և Tacy Kneale? |
Judith Kerr Վիքիպահեստում |
Հուդիթ Քերրը ստեղծել է ինչպես պատկերազարդ մնայուն մանկական գրքեր, ինչպիսիք են «Մոգ» շարքը և «Վագրը, որը եկել է թեյ խմելու»[14], այնպես էլ մեծ հեղինակություն վայելող կիսակենսագրական վեպեր դեռահասների համար, ինչպիսիք են «Երբ Հիտլերը գողացավ վարդագույն նապաստակը» վեպը, որտեղ ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիտլերի հետապնդումից խուսափելու մանկական տեսանկյունը։ Ծնված լինելով Վայմարյան Հանրապետությունում, 1935 թվականին իր ընտանիքի հետ եկել է Բրիտանիա՝ նացիստների վերելքի ժամանակ հետապնդումներից խուսափելով[15][16][17]։
Բրիտանական կայսրության շքանշանի (OBE- Order of the British Empire) ասպետի շքանշանակիր է։