Ջորջ Փիբոդի
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Փիբոդի (անգլ.՝ George Peabody /ˈpiːbədi/ PEE-bə-dee[3] փետրվարի 18, 1795(1795-02-18)[1], Փիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 4, 1869(1869-11-04)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի ֆինանսիստ ու մարդասեր, որը համարվում է ժամանակակից մարդասիրության նախահայրը։
Ջորջ Փիբոդի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1795(1795-02-18)[1] |
Ծննդավայր | Փիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 4, 1869(1869-11-04)[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն և Հարմոնի Գրուվ գերեզման |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆինանսիստ, ձեռնարկատեր և բանկիր |
Ծնողներ | հայր՝ Thomas Peabody?[2], մայր՝ Judith Peabody?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկայի հնավաճառության միություն |
Ստորագրություն | |
George Peabody Վիքիպահեստում |
Մասաչուսեթս նահանգի աղքատ ընտանիքում ծնված Փիբոդին նախ զբաղվել է կտորեղենի գործով, հետո մտել բանկային համակարգ։ 1837 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որը այն տարիներին եղել է համաշխարհային ֆինանսների մայրաքաղաքը։ Այստեղ նա դարձել է ամենահայտնի ամերիկացի բանկիրը և օգնել է նորաստեղծ պետություններին հաստատել իրենց միջազգային վարկերը։ Փիբոդին զավակ ու ժառանգ չի ունեցել, այդ պատճառով էլ 1854 թվականին գործընկերություն է հաստատել Ջունիուս Սփենսեր Մորգանի հետ։ Այդ բիզնես-միության հիման վրա էլ 1864 թվականին՝ Փիբոդիի պաշտոնաթողությունից հետո, ստեղծվել է «J.P. Morgan & Co» ընկերությունը։
Կյանքի ուշ շրջանում Փիբոդին ավելի լայն ճանաչում է ձեռք բերել իր մարդասիրական գործունեության շնորհիվ։ Նա հիմնադրել է «Փիբոդի Թրասթը» Բրիտանիայում, «Փիբոդի» ինստիտուտն ու «Ջորջ Փիբոդի» գրադարանը Բալթիմորում, մասնակցել բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։