From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուոթս (անգլ.՝ Jon Watts, հունիսի 28, 1981[1], Fountain, Էլ Պասո շրջան, Կոլորադո, ԱՄՆ)[3], ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Ամենից շատ հայտնի է որպես «Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի» «Սարդ-մարդ։ Տունդարձ» և դրան հաջորդող «Սարդ-մարդ. Տնից հեռու» սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի ռեժիսոր[4]։ Նա նաև «Ծաղրածու» սարսափ ֆիլմի, «Ոստիկանական մեքենա» թրիլերի ռեժիսորը և համահեղինակ է, ինչպես նաև Onion News Network հեռուստասերիալի բազմաթիվ դրվագների ռեժիսորը։
Ջոն Ուոթս անգլ.՝ Jon Watts | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Fountain, Էլ Պասո շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Fountain-Fort Carson High School? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր |
Ամուսին | Dianne McGunigle?[2] |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Կայք | jonwatts.tv |
Jon Watts Վիքիպահեստում |
Ուոթսը ծնվել և մեծացել է Ֆաունթեինում, Կոլորադո։ Նա ֆիլմերի մասին սովորել է ամեն ինչ Նյու Յորքի համալսարանում[5]։
Մինչ ֆիլմերի ռեժիսոր դառնալը, Ուոթսը գովադներ էր պատրաստում «Պարկ Փիքչըրս» ընկերության համար։
Նա ամուսնացել է պրոդյուսեր Դիան ՄակԳունիգելի հետ[6]։
Ուոթսի կարիերան սկսվեց կարճամետրաժ «Կավի հպարտություն․ լինել կավ Ամերիկայում» ֆիլմով։ Վերջինս անիմացիոն ֆիլմ էր, որը գեների հիմնահարցերի մասին երգիծանք էր, որի գլխավոր հերոս Սթիվ Թոմփսոնը հանդես է գալիս որպես «կավ»[7]։ Հաջորդ տասնամյակում Ուոթսը շարունակեց աշխատել կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև ռեժիսոր էր տարբեր արտիստների երաժշտական տեսահոլովակների համար, այդ թվում՝ Ֆետբոյ Սլիմի և Հեռուստատեսության ռադիոյի համար։
Ուոթսի գեղարվեստական ռեժիսորական դեբյուտը 2014-ի սարսափ ֆիլմն էր՝ «Ծաղրածուն»։ Ուոթսը և իր ընկերները կեղծ հոլովակ էին պատրաստել այն մասին, որ հայրը վերածվել էր մարդասպան ծաղրածուի՝ նկուղում գտնված հին զգեստները փորձելուց հետո։ Հոլովակը ՅուԹուբում տեղադրելուց հետո Ուոթսը մոտենում էր Էլի Ռոթին՝ առաջարկելով արտադրել խաղարկային տարբերակ[8]։
Ուոթսի հաջորդ ֆիլմը 2015 թվականի թրիլեր «Ոստիկանների ավտոմեքենան» էր։ Ֆիլմը երկու երիտասարդ տղաների մասին է, որոնք գողանում են լքված ոստիկանական մեքենան, և նրանց սկսում է հետապնդել դրա մարդասպան սեփականատերը՝ Շերիֆը, որը խաղում էր Քեվին Բեկոնը։ Հարցազրույցում Ուոթսը բացատրեց, որ ֆիլմի գաղափարը ծագել է այն երազից, որ նա տեսել է դեռ երեխա ժամանակ[9]։
Հետո Ուոթսը դարձավ «Սարդ-մարդ․ Տունդարձ» ֆիլմի ռեժիսորը։ Ուոթսոնն այնքան վճռական էր տրամադրված դառնալ այդ ֆիլմի ռեժիսորը, որ խոստովանեց, որ ինքը «անհանգստացրել է» Մարվելին՝ ուղարկելով նրանց կեղծ տեսահոլովակներ, որոնք նա պատրաստել էր «Սարդ մարդ» ֆիլմի համար[10]։ Նա նաև խոստովանում էր, որ շատ զարմացած էր և չգիտեր, որ պատրաստվում էր գործը ձեռք բերել մինչև վերջին պահը[11]։
Ուոթսը դարձավ նաև 2019 թվականի «Սարդ-մարդ․ Տնից հեռու» ֆիլմի ռեժիսորը։Ըստ տեղեկությունների՝ նա շատ է կապվել այդ ֆիլմի հետ՝ նույնիսկ սկսելով հավաքել հազվագյուտ սարդերի ընդարձակ հավաքածու[12]։
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Գրառումներ |
---|---|---|---|---|---|
2014 | Ծաղրածու | Այո | Այո | Ոչ | |
2015 | Ոստիկանների ավտոմեքենան | Այո | Այո | Այո | |
2017 | Սարդ-մարդ․ Տունդարձ | Այո | Այո | Ոչ | |
2019 | Սարդ-մարդ․ Տնից հեռու | Այո | Ոչ | Ոչ | |
Տարի | Անվանում | Ռեժիսոր | Պրոդյուսեր | Սցենարիստ | Գրառումներ |
---|---|---|---|---|---|
2011 | Օնիոն Լրատվական Ցանց | Այո | Այո | Ոչ | Ռեժիսոր: 10 սերիա Գործադիր պրոդյուսեր: 11 սերիա |
Ֆազզը | Այո | Այո | Այո | ||
2012 | Եվգե՛ն | Այո | Այո | Այո | |
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2008 | Ես կարող եմ տեսնել քեզ | Ջեք |
2015 | Ստեղծագործական հսկողություն | Առևտրային տնօրեն |
Տարի | Ֆիլմ | Գրառումներ |
---|---|---|
2011 | Բնական ընտրություն | Ասոցիացված պրոդյուսեր |
2012 | Ռոբոտը և Ֆրանկը | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.