![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/John_Carmack_E3_2006.jpg/640px-John_Carmack_E3_2006.jpg&w=640&q=50)
Ջոն Կարմակ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Դ․ Կարմակ II (անգլ.՝ John D. Carmack II, օգոստոսի 21, 1970(1970-08-21)[1], Shawnee Mission, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ), համակարգչային խաղերի ամերիկացի ծրագրավորող, ինժեներ ինֆորմատիկայի, աերոտիեզերական տեխնիկայի և վիրտուալ իրականության ոլորտներում, ձեռնարկատեր, «id Software» և «Armadillo Aerospace» ընկերությունների համահիմնադիր և համասեփականատեր[3]։ 1991 թվականին Կարմակը դարձել է «id Software» ընկերության հիմնադիրներից մեկը, որը հռչակվել է FPS - Wolfenstein 3D, Doom, Quake ժանրի հիմնարար խաղերի մշակմամբ, որոնց առաջատար ծրագրավորողը Կարմակն էր։ Նրա հեղափոխական ծրագրավորման մեթոդները և Ջոն Ռոմերոյի եզակի դիզայներական լուծումները նպաստեցին 1990-ական թվականներին այս ժանրի ժողովրդականությանը։
Ջոն Կարմակ անգլ.՝ John Carmack | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 21, 1970(1970-08-21)[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Shawnee Mission, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | պրեսբիտերականներ |
Կրթություն | Միսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան, Shawnee Mission East High School? և Raytown South High School? |
Երկեր | Դում, Quake (1996, տեսախաղ) և Wolfenstein 3D |
Մասնագիտություն | գլխավոր ճարտարագետ, flight engineer, ծրագրավորող, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գործարար և video game developer |
Աշխատավայր | Reality Labs?, Softdisk?, id Software և Armadillo Aerospace? |
Ամուսին | Katherine Anna Kang? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջոն Կարմակը «id Software»-ի համահիմնադիրներից մեկի՝ Էդրիան Կարմակի ազգականը չէ։
Ջոն Կարմակի անունը զետեղված է Համակարգչային խաղերի փառքի սրահում։ 1997 թվականին «Computer Gaming World»-ը Ջոն Կարմակին ընդգրկել է խաղային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրման համար[4]։