From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Դ․ Կարմակ II (անգլ.՝ John D. Carmack II, օգոստոսի 21, 1970[1], Shawnee Mission, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ), համակարգչային խաղերի ամերիկացի ծրագրավորող, ինժեներ ինֆորմատիկայի, աերոտիեզերական տեխնիկայի և վիրտուալ իրականության ոլորտներում, ձեռնարկատեր, «id Software» և «Armadillo Aerospace» ընկերությունների համահիմնադիր և համասեփականատեր[3]։ 1991 թվականին Կարմակը դարձել է «id Software» ընկերության հիմնադիրներից մեկը, որը հռչակվել է FPS - Wolfenstein 3D, Doom, Quake ժանրի հիմնարար խաղերի մշակմամբ, որոնց առաջատար ծրագրավորողը Կարմակն էր։ Նրա հեղափոխական ծրագրավորման մեթոդները և Ջոն Ռոմերոյի եզակի դիզայներական լուծումները նպաստեցին 1990-ական թվականներին այս ժանրի ժողովրդականությանը։
Ջոն Կարմակ անգլ.՝ John Carmack | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Shawnee Mission, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | պրեսբիտերականներ |
Կրթություն | Միսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան, Shawnee Mission East High School? և Raytown South High School? |
Երկեր | Դում, Quake (1996, տեսախաղ) և Wolfenstein 3D |
Մասնագիտություն | գլխավոր ճարտարագետ, flight engineer, ծրագրավորող, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գործարար և video game developer |
Աշխատավայր | Reality Labs?, Softdisk?, id Software և Armadillo Aerospace? |
Ամուսին | Katherine Anna Kang? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
John D. Carmack Վիքիպահեստում |
Ջոն Կարմակը «id Software»-ի համահիմնադիրներից մեկի՝ Էդրիան Կարմակի ազգականը չէ։
Ջոն Կարմակի անունը զետեղված է Համակարգչային խաղերի փառքի սրահում։ 1997 թվականին «Computer Gaming World»-ը Ջոն Կարմակին ընդգրկել է խաղային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրման համար[4]։
Տեղական նորությունների հաղորդավար Ստեն Կարմակի որդի Ջոն Կարմակը մեծացել է Կանզաս նահանգում և վաղ տարիքից հետաքրքրվել համակարգչային տեխնոլոգիաներով։ Դեյվիդ Կաշների «Masters of Doom» գրքում[5] նկարագրված է հետևյալը․ «14 տարեկանում Կարմակն օգնեց մի խումբ երեխաների սովորական դասաժամերից դուրս ներխուժել դպրոց «Apple II» համակարգիչներ գողանալու նպատակով, սակայն ներխուժման ժամանակ աշխատեց անձայն ազդանշանը։ Ջոնը ձերբակալվել է և ուղարկվել հոգեբանական խորհրդատվության (բժշկի զեկույցը եզրակացրել է Ջոնի մոտ այլ մարդկանց հանդեպ կարեկցանքի բացակայությունը) և դատապարտվել 1 տարով մնալու այսպես կոչված «բարդ» երեխաների համար տանը»։ Այն հարցին, «Եթե քեզ այդ ժամանակ բռնած չլինեին, դու կանեի՞ր դա ևս մեկ անգամ», Ջոնը պատասխանել է․ «Այո, հնարավոր է․․․»։ Սակայն բժշկական եզրակացության տրամադրման ժամանակ թերապևտը որոշել է բաց թողնել «Եթե քեզ այդ ժամանակ բռնած չլինեին» բառերն իր գրության մեջ։ Երկու կիսամյակի ընթացքում սովորել է Միսսուրիի համալսարանում (Կանզաս Սիթի), որից հետո սկսել է ծրագրավորողի գործունեությունը։
2000 թվականին Կարմակը հիմնադրել է «Armadillo Aerospace» ընկերությունը, որը նախատեսված է տիեզերական ապարատների ստեղծման համար[3]։
2003 թվականին Ջոն Կարմակը մասնակցել է id Software-ի ժամանակագրության և դրա մասնակիցների «Masters of Doom» գրքի ստեղծմանը։
2005 թվականին, Northrop Grumman Lunar Lander Challenge-ում՝ մասնավոր ընկերության կողմից ստեղծվող տիեզերանավի լավագույն նախագծի մրցույթում Կարմակի թիմը պարտություն է կրել, որից հետո Կարմակն սկսել է աշխատել id Software -ում id Tech 5 նոր շարժիչի վրա, ապագա Rage և Doom 4 խաղերի համար։
2008 թվականին թիմը, որը գլխավորում էր Ջոն Կարմակը, հաղթել է Northrop Grumman Lunar Lander Challenge մրցույթի առաջին փուլում՝ առաջ անցնելով միակ մրցակցից, որի թռչող սարքը շրջվել է օդում և ընկել գետնին։
2013 թվականի օգոստոսին Ջոն Կարմակը միացել է Oculus Rift-ի ստեղծողների թիմին, որպես տեխնիկական տնօրեն[6]։ 2013 թվականի նոյեմբերին Ջոն Կարմակը լքել է id Software-ը։ Այդ տեղեկությունը հայտնել է ստուդիայի տնօրեն Թիմ Վիլիթսը, ինչպես նաև ինքը՝ Ջոնը Թվիթերի իր էջում[7]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ջոն Կարմակի ելույթը BAFTA Fellowship մրցանակաբաշխության ժամանակ(անգլ.) YouTube-ում |
2016 թվականի մարտին Ջոն Կարմակը ներկայացվել է BAFTA Fellowship-ի հատուկ մրցանակի՝ խաղային ինդուստրիայում ունեցած ներդրման համար[8][9]։
2019 թվականի նոյեմբերի 13-ին Ջոն Կարմակը հայտարարեց «Oculus Rift» նախագծից հեռանալու մասին, որպեսզի կենտրոնանա սեփական նախագծի՝ ուժեղ արհեստական ինտելեկտի ստեղծման վրա[10]։
Ալգորիթմների հայտնի իրացումներ․
Ներկայացված է ժամանակագրական կարգով։
Թողարկման ամսաթիվ | Անվանում | Մշակող | Հրատարակիչ | պաշտոն |
հոկտեմբերի 4, 2011 | Rage | id Software | Bethesda Softworks | տեխնիկական տնօրեն |
օգոստոսի 18, 2009 | Wolfenstein | Raven Software | Activision Blizzard | շարժիչի մշակող |
նոյեմբեր 2008 | Wolfenstein RPG | id Software | Electronic Arts | մշակող |
սեպտեմբերի 28, 2007 | Enemy Territory: Quake Wars | Splash Damage | Activision | ծրագրավորող |
մայիսի 1, 2006 | Orcs & Elves | Fountainhead Entertainment | Electronic Arts | պրոդյուսեր/ծրագրավորող/սցենարիստ |
հոկտեմբերի 18, 2005 | Quake 4 | Raven Software և id Software | Activision | տեխնիկական տնօրեն |
սեպտեմբերի 13, 2005 | Doom RPG | Fountainhead Entertainment | id Software | պրոդյուսեր/ծրագրավորող |
ապրիլի 3, 2005 | Doom 3: Resurrection of Evil | Nerve Software | Activision | տեխնիկական տնօրեն |
օգոստոսի 3, 2004 | Doom 3 | id Software | Activision | տեխնիկական տնօրեն |
նոյեմբերի 19, 2001 | Return to Castle Wolfenstein | Gray Matter Interactive, Nerve Software | Activision | տեխնիկական տնօրեն |
դեկտեմբերի 15, 2000 | Quake III: Team Arena | id Software | Activision | ծրագրավորող |
դեկտեմբերի 2, 1999 | Quake III Arena | id Software | Activision | ծրագրավորող |
դեկտեմբերի 9, 1997 | Quake II | id Software | Activision | ծրագրավորող |
մարտի 31, 1997 | Doom 64 | Midway Games | Midway Games | ծրագրավորող |
հունիսի 22, 1996 | Quake | id Software | id Software | ծրագրավորող |
մայիսի 31, 1996 | Strife | Rogue Entertainment | Velocity | շարժիչի մշակող |
հոկտեմբերի 30, 1995 | Hexen | Raven Software | id Software | 3D-շարժիչի մշակող |
հունիսի 17, 1995 | Final Doom | id Software | GT Interactive | ծրագրավորող |
դեկտեմբերի 23, 1994 | Heretic | Raven Software | id Software | շարժիչի մշակող |
հոկտեմբերի 10, 1994 | Doom II: Hell on Earth | id Software | GT Interactive | ծրագրավորող |
դեկտեմբռրի 10, 1993 | Doom | id Software | id Software | ծրագրավորող |
1993 | Shadowcaster | Raven Software | Origin Systems | 3D-շարժիչի մշակող |
սեպտեմբերի 18, 1992 | Spear of Destiny | id Software | Apogee Software | ծրագրային ապահովման մշակող |
մայիսի 5, 1992 | Wolfenstein 3D | id Software | Apogee Software | ծրագրավորող |
1991 | Catacomb 3-D | id Software | Softdisk | ծրագրավորող |
1991 | Commander Keen: Aliens Ate My Babysitter! | id Software | FormGen | ծրագրավորող |
դեկտեմբերի 15, 1991 | Commander Keen: Goodbye Galaxy! | id Software | Apogee Software | ծրագրավորող |
1991 | Commander Keen: Keen Dreams | id Software | Softdisk | ծրագրավորող |
1991 | Shadow Knights | id Software | Softdisk | դիզայն/ծրագրավորում |
1991 | Rescue Rover 2 | id Software | Softdisk | ծագրավորող |
1991 | Rescue Rover | id Software | Softdisk | ծագրավորող |
1991 | Hovertank 3D | id Software | Softdisk | ծագրավորող |
1991 | Dangerous Dave in the Haunted Mansion | id Software | Softdisk | ծրագրավորող |
դեկտեմբռրի 14, 1990 | Commander Keen: Invasion of the Vorticons | id Software | Apogee Software | ծրագրավորող |
1990 | Slordax: The Unknown Enemy | Softdisk | Softdisk | ծրագրավորող |
1990 | Catacomb II | Softdisk | Softdisk | մշակող |
1990 | Catacomb | Softdisk | Softdisk | ծրագրավորող |
1990 | Dark Designs II: Closing the Gate | Softdisk | Softdisk | ծրագրավորող/դիզայներ |
1990 | Dark Designs: Grelminar's Staff | Ջոն Կարմակ | Softdisk | մշակող |
1990 | Tennis | Ջոն Կարմակ | Softdisk | մշակող |
1990 | Wraith: The Devil's Demise | Ջոն Կարմակ | Nite Owl Productions | մշակող |
1989 | Shadowforge | Ջոն Կարմակ | Nite Owl Productions | մշակող |
Կինը՝ Քեթրին Աննա Քանգը, id Software ընկերության բիզնեսի զարգացման գծով նախկին տնօրենն է։ Նրանք ունեն երկու երեխա՝ ծնված 2004 և 2009 թվականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.