From Wikipedia, the free encyclopedia
Ջին Շարփ (անգլ.՝ Gene Sharp, հունվարի 21, 1928[1][2][3], Հարավային Բալթիմոր, Wood County, Օհայո, ԱՄՆ - հունվարի 28, 2018[4][1][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, Հարվարդի համալսարանի դասախոս, Մասաչուսեթսի Դարթմուտի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր աշխարհում հայտնի է պետական ռեժիմի դեմ ոչ բռնի պայքարի ձևերի մասին գրված գրքերով։ Ալբերտ Այնշտայնի անվան ինստիտուտի (անգլ.՝ Albert Einstein Institution) հիմնադիր։ Նրան անվանում են «ոչ բռնի պայքարի Մաքիավելի»[5], ինչպես ինքն է հումորով նշում[6]։
Ջին Շարփ անգլ.՝ Gene Sharp | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Հարավային Բալթիմոր, Wood County, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 28, 2018[4][1][3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սբ Կատրինի քոլեջ, Օքսֆորդի համալսարան (1968), Օհայո նահանգի համալսարան (1951) և Օհայո նահանգի համալսարան (1949) |
Ազդվել է | Մահաթմա Գանդի |
Երկեր | Բռնապետությունից ժողովրդավարություն |
Մասնագիտություն | քաղաքագետ, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և խաղաղապահ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և University of Massachusetts Dartmouth? |
Պարգևներ և մրցանակներ | |
Gene Sharp Վիքիպահեստում |
Ջին Շարփի ամենաճանաչված և ամենաշատ թարգմանված (44 լեզուներով) Բռնապետությունից ժողովրդավարություն աշխատությունը գրվել է 1993 թվականին Մյանմայում դեմոկրատական շարժման համար, այն բանից հետո, երբ Աուն Սան Սու Չժին խիստ ռեժիմով տնային կալանքի տակ էր վերցվել[7]։
Բոստոն քաղաքը 1915 թվականի ապրիլի 27-ը հայտարարել է Ջին Շարփի օր ի պատիվ Ջին Շարփի, որն իր ողջ կյանքը նվիրել է ոչ բռնի պայքարի ռազմավարության ուսումնասիրությանը[8]։
Սովորել է Օհայոյի պետական համալսարանում։ 1949 թ․–ին ստացել է սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1951 թ մագիստրոսի աստիճան «Ոչբռնություն–սոցիոլոգիական ուսումնասիրություն» թեմայով։
1953–1954 թթ․ Կորեական պատերազմի ընթացքում նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման զորակոչի դեմ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու համար։ 9 ամիս բանտում անցկացնելուց հետո ազատվել է Ալբերտ Այնշտայնի հովանավորությամբ, որը հետագայում նրա առաջին գրքի՝ Գանդիի ձեռքին է բարոյական իշխանության զենքը (Gandhi Wields the Weapon of Moral Power, 1960) համար նախաբան է գրել։
Ազատումից հետո ինը տարի ապրել է Նորվեգիայում և Անգլիայում։ Նա աշխատել է որպես գործարանի բանվոր, կույրերին ուղեկցող սոցիալական աշխատող և ԱՄՆ պացիֆիստական շարժման առաջնորդ անգլ.՝ Ա․ Ջ․ Մասթիի քարտուղար։
1955-1958 թթ․ աշխատել է Լոնդոնի «Փիս նյուզ» (անգլերեն՝ Խաղաղության լրահոս) պացիֆիստական շաբաթաթերթի խմբագրի օգնական և օգնել է կազմակերպել 1958 թ. անգլ.՝ Ալդերմասթոնի երթերը[9]:
Հաջորդ երկու տարիների ընթացքում Օսլոյում նա կրթությունը շարունակում է պրոֆեսոր Առնե Նաեսի (Arne Naess) մոտ, որը Յոհան Գակթունգի հետ միասին ուսումնասիրում էր Մահաթմա Գանդիի սատյագրահա նորմերը[10]։
Օքսֆորդի համալսարանում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 1964 թվականին «Ռեժիմների ոչ բռնի ուժով տապալման մեթոդներ» թեմայով, որի համար ստացել է փիլիսոփայության դոկտոր աստիճանը (PhD)[11]։
1968 թ-ին Օքսֆորդի համալսարանում ստացել է Քաղաքական տեսության փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ 1983 թ․ Մանհեթենի քոլեջը (Manhattan College) նրան շնորհել է Իրավունքի դոկտորի պատվավոր կոչում։ 1996 թ. Ռայվեր քոլեջը (Rivier College) Շարփին շնորհել է Հումանիտար ծառայությունների դոկտորի վաստակավոր կոչում[12]։
Նախկինում երեք անգամ (2009 թ., 2012 թ. և 2013 թ.) Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու է եղել։
Ջին Շարփը 2015 թ. Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվածների 276-ի շարքում է։ Հոկտեմբերին կհայտարարվի դափնեկրի անունը, իսկ Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 10-ին կշնորհվի մրցանակը։
Ջին Շարփը Հարվարդի համալսարանում միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 30 տարի հետազոտական աշխատանք կատարելով, 1983 թվականին հիմնել է Ալբերտ Այնշտայի ինստիտուտ ոչ առևտրային կազմակերպությունը, որը զբաղվում է ամբողջ աշխարհի հակամարտություններում ոչ բռնի գործողությունների կիրառման մեդոթներով։
Ֆինանսավորվում է անգլ.՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, անգլ.՝ Ֆորդի հիմնադրամի և անգլ.՝ Հանրապետական միջազգային ինստիտուտի (տնօրեն՝ Ջոն Մաքքեյն) կողմից և սերտ կապեր ունի անգլ.՝ RAND Corporation անգլ.՝ վերլուծական կենտրոնի հետ[13]։
Տարածված տեսակետ կա, որ Այնշտայնի ինստիտուտում են պլանավորվում պատմական հեղափոխությունները, որոնք մեծ ֆինանսավորումներ են ստանում ԱՄՆ կառավարությունից, ՆԱՏՕ-յից[14] և այլն։ Շարփը հերքում է, լրացնելով․
Պետք է տեսնել այն օֆիսի խղճուկ պայմանները, որտեղ աշխատում եմ ես իմ փոքրաթիվ անձնակազմով, որտեղ մնացել եմ ես ու իմ օգնականը։ Լավագույն տարիներին այստեղ աշխատել է 11 մարդ։ Սակայն միշտ գտնվում են էնտուզիաստներ, ովքեր պատրաստ են թարգմանել և հարմարացնել ինստիտուտի արտադրած տեքստերն ըստ անհրաժեշտության այլ լեզուներով։ Ինստիտուտը չունի մասնաճյուղեր այլ երկրներում ոչ միայն ֆինանսների բացակայության պատճառով, այլ նաև անհնարին կլինի կառավարել․ դժվար է կառուցել աշխատանքային հարաբերություններ[15]։ - Ջին Շարփ |
Ռուսաստանում Ջին Շարփի անունն այս կամ այն չափով շրջանառության մեջ մտավ 2004 թ. Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունից հետո։ Այդ ժամանակ Ռուսաստանի ներքաղաքական կյանքի ադմինիստատիվ պատասխանատու Վլադիսլավ Սուրկովը ռուսական «Իզվեստիյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց.
Նրանք բառացիորեն գործում են Շարփի գրքերով և նորագույն հեղափոխական մեթոդներով։ Ուզում եմ խորհուրդ տալ այդ պարոններին, գոնե մի փոքր շեղվեն ուղեցույցից, մի քիչ երևակայությունները շարժեն[16]։ |
Օքսֆորդում ուսանելու տարիներին Շարփն ուսումնասիրել է Փետրվարյան հեղափոխությունը, նաև Գանդիի աշխատությունները, որտեղ հղումներ է կատարել «բռնապետության դեմ պայքարի ռուսական մեթոդներից»։
Լավ չի, որ ռուսները հրաժարվում են իրենց պատմությունից, ասելով, որ ոչբռնի պայքարի կամ գունավոր հեղափոխության մեթոդներն ամերիկյան են:․․․ Հեղափոխությունը պետք է ոչբռնի մեթոդներով իրականացնել ոչ թե այն պատճառով, որ դա լավ է, այլ որովհետև ավելի արդյունավետ է։ - Ջին Շարփ |
Նյու Յորք Թայմս (New York Times) թերթի լրագրողները կարծիք են հայտնել, որ Ջին Շարփը արաբական գարնան «գաղափարական հայրը» կարող էր լինել։ Նրա աշխատությունները թարգմանվել են արաբերեն[17]։ Մասնավորապես այդ աշխատանքները օգտագործվել են Կահիրեի բռնի հակամարտության միջազգային կենտրոնի վերապատրաստման ընթացքում։ Այնտեղ ամերիկյան գիտնականի այդ աշխատանքներին ծանոթանալու էին եկել Թունիսի ընդդիմադիրները։ «Մուսուլման եղբայրներն» իրենց կայքում տեղադրել էին Շարփի «Դիկտատուրայից դեմոկրատիա» աշխատությունը, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող կարողանար օգտվել դրանից[18]։
Որպես կանոն Ջին Շարփն իր տեսության հետևորդների գործնական կիրառումներին չի մասնակցում։ Բացառություն են եղել 1990-1991 թթ. Մերձբալթյան երկրներ այցելությունը ընտրություններում հաղթած քաղաքական գործիչներին խորհրդատվական օգնության համար, որոնք ձգտում էին Մերձբալթյան երկրների անկախացմանը ԽՍՀՄ-ից։ Լիտվայում աշխատել է Աուդրյուս Բուտկյավիչյուսի, իսկ Լատվիայում՝ Տալավ Յունդզիսի հետ։ Եվ հպարտանում է դրանով, ասելով «մեղքը վերցնում եմ ինձ վրա»։ Այդպիսով բոստոնյան պատմաբան-տեսաբանը քաղտեխնոլոգ-փորձագետ է նաև։
Բայց ես չեմ ուղղորդում մարդկանց գործողությունները, այլ՝ ելնելով նրանց իսկ արածներից, գրում եմ այն մասին, թե մարդիկ ինչ կարող են անել և ինչը լավ կլինի չանեն[15]։ - Ջին Շարպ․ BBC-ին տված հարցազրույց |
Ոչբռնի դիմադրության քաղտեխնոլոգն ասում է.
Այսպիսով, պետք է գտնել իշխանության թույլ կետերը՝ «Աքիլլեսյան գարշապարը»։ Իմանալով բռնապետության թուլությունները, ժողովրդավարական ուժերը միտումնավոր կերպով կարող են խորացնել «Աքիլլեսյան գարշապարը»՝ հիմք նախապատրաստելով համակարգի հիմնարար փոփոխության կամ ոչնչացման համար։
Պարզ և սխեմատիկ կառուցվածք ունեն Շարփի մեթոդները։ Նա մտածել է բաց կոդով առանձնահատուկ մի ծրագիր՝ համարակալված և համակարգված քայլերի հաջորդականությամբ։ Նա հավաքել, ի մի է բերել և մանրամասն նկարագրել է ոչբռնի պայքարի 198 մեթոդներ, ինչպես նաև դրանց փոխազդեցության որոշ տարբերակներ։ Խիստ ուղեցույց չկա. մեթոդները կիրառելի են ցանկացած երկրում, ցանկացած համադրությամբ։
Օրինակ, հեղինակն ասում է, որ իշխանությունների հետ համագործակցության չգնալու երեք կատեգորիաներ կան՝
Վերջին՝ տնտեսական կատեգորիան իր հերթին բաժանվում է բոյկոտներ (26 մեթոդների) և գործադուլներ (23 մեթոդ)։ Եվ այսպես շարունակ...
Կոմբինացիայի ընտրությունը կախված է տեսությունը գործնականորեն կիրառողից։ Հեղինակը պնդում է, որ հաղթանակը պայմանավորված է միայն քաղաքավիական զանգվածային անհնազանդության պայմաններում տեսությանը կոմպլեքս մոտենալու դեպքում։
Զանգվածային ցույցերը զուտ սիմվոլիկ բնույթ են կրում - ասում է գունավոր հեղափոխությունների գաղափարախոսը։ - Եթե ռեժիմը համեմատաբար ժողովրդավարական է, այն աշխատում է։ Սակայն որքան ավտորիտար է ռեժիմը, այնքան ավելին պետք է անել, իշխանության աղբյուրները խլելու համար։ Սիմվոլիզմը իշխանափոխություն չի փոխում[6]։ - Ջին Շարփ |
Երբ ժողովրդավարը բռնապետի հետ համաձայնվում է բանակցությունների գնալ, ուրեմն ընդունում է հակառակորդի ուժը։ «Բանակցություններ» չի նշանակում, որ երկու կողմերը նստում են սեղանի շուրջ և հավասարության սկզբունքով քննարկում և լուծում են միմյանց միջև ծագած հակասությունները։ Հարկավոր է երկու կարևոր փաստ հաշվի առնել.
Բանակցությունները ենթադրում են զիջումներ, անհնազանդության թափը կոտրել և ժամանակ շահել՝ նոր ճնշումներ կիրառելու համար։ Բռնապետների և ժողովրդավարների միջև խաղաղ բանակցությունները լի են վտանգներով։
Բռնապետության կողմից «խաղաղ» բառն օգտագործելը չի ենթադրում ձգտել խաղաղության, ազատության և արդարության։ Հիտլերը բազմիցս կոչ է արել խաղաղության՝ նկատի ունենալով իր կամքին հպատակվելը։ Բռնապետի համար խաղաղությունը հաճախ նշանակում է, ոչինչ ավելին, քան բանտի կամ գերեզմանի խաղաղությունը։ - Ջին Շարփ․ Ոչբռնի գործողությունների 198 մեթոդներ |
2012 թ. տվյալներով Շարփի գրքերը թարգմանվել են աշխարհի 44 լեզուներով։ Հետագայում, որպեսզի ստիպված չլինի պատասխանել բազմաթիվ հարցերին, Ալբերտ Այնշտայնի ինստիտուտը հրատարակել է լրացուցիչ բացատրական «Ուղեցույց» իր աշխատություններից օգտվելու մասին։ Այդ բրոշյուրը թարգմանվել է մի շարք լեզուներով չինարեն, վյետնամերեն, պարսերեն, նաև քրդերեն, արաբերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.