From Wikipedia, the free encyclopedia
Ջիլ Քլեյբերգ (անգլ.՝ Jill Clayburgh , ապրիլի 30, 1944[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - նոյեմբերի 5, 2010[4][5][1][…], Լեյքվիլ, Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
Ջիլ Քլեյբերգ անգլ.՝ Jill Clayburgh | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | նոյեմբերի 5, 2010[4][5][1][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լեյքվիլ, Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | ԴԵիդ Ռեյբ |
Երեխա(ներ) | Լիլի Ռեյբ |
Ջիլ Քլեյբերգը ծնվել է Նյու Յորքում, հարուստ հրեական արդյունաբերողի ընտանիքում[6][7][8][9]։ Նրա հայրական կողմի տատը օպերային երգչուհի Ալմա Լեյչենբրուխ Քլեյբերգն էր[10]։ Մանկությունն անցել է Մանհեթենի Վերին Իստ-Սայդ թաղամասում։ Ավարտելով Brearley School դպրոցը, ընդունվել է Sarah Lawrence College քոլեջ, որն ավարտելուց հետո դերասանուհի դառնալու ցանկություն է հայտնել։
Սկզբնական շրջանում հանդես է եկել Բոստոնի թատրոնում, իսկ 1968 թվականից ելույթներ է ունեցել Բրոդվեյում։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1963 թվականին՝ «Հարսանեկան երեկույթ» կինոնկարում, սակայն կինոյի ասպարեզում հաջողության նա հասել է 1976 թվականին, նկարահանվելով «Արծաթե նետը» կինոնկարում։ Հաջողությամբ էր պսակված նաև 1978 թվականին նկարահանված «Չամուսնացած կինը» կինոնկարում նրա դերակատարումը, որի համար նա Կաննի կինոփառատոնում արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար մրցանակին և ներկայացվել «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։ 1980 թվականին, նա կրկին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, այս անգամ «Սկսել սկզբից» (1979 թ.) կինոնկարում իր դերակատարման համար։
Ջիլ Քլեյբերգը հետագայում նույնպես շարունակել է իր գործունեությունը կինոյում և հեռուստատեսությունում, սակայն առավել արդյունավետությամբ նա աշխատել է թատրոնում։
1968 թվականին, Ջիլ Քլեյբերգը դրվագային դերով նկարահանվել է «Նյու-Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում, որտեղ ծանոթացել է Ալ Պաչինոյի հետ։ Նրանց միջև ծագած սիրավեպը տևել է շուրջ հինգ տարի։ 1979 թվականին Ջիլ Քլեյբերգը ամուսնացել է սցենարիստ Դեյվիդ Ռեյբի հետ և ունեցել երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Դուստրը դերասանուհի Լիլի Ռեյբն է։
Ջիլ Քլեյբերգը մահացել է 66 տարեկանում, 2010 թվականի նոյեմբերի 5-ին, քրոնիկական լիմֆոլեյկոզից[11]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1969 | Հարսանեկան երեկույթ | The Wedding Party | Ջոզեֆինա |
1972 | Դերձակի բողոքները | Portnoy's Complaint | Նաոմի |
1973 | Գողը, որ եկել էր ճաշին | The Thief Who Came to Dinner | Ջեքի Ջոնսոն |
1974 | Մահ բերող մարդը | The Terminal Man | Անջելա |
1976 | Գեյբլն ու Լոմբարդը | Gable and Lombard | Քերոլ Լոմբարդ |
1976 | Գրիֆինը և Ֆենիքսը. Սիրո պատմություն | Griffin and Phoenix | Սառա Ֆենիքս |
1976 | Արծաթե նետը | Silver Streak | Հիլլի |
1977 | Կտրիճ` կիսով չափ | Semi-Tough | Բարբարա Ջեյն Բուքմեն |
1978 | Չամուսնացած կինը | An Unmarried Woman | Էրիկա |
1979 | Լուսին | La luna | Կատերինա Սիլվերի |
1979 | Սկսել սկզբից | Starting Over | Մերիլին Հոլմբերգ |
1980 | Հիմա իմ քայլն է | It's My Turn | Քեյթ |
1981 | Հոկտեմբերի առաջին երկուշաբթին | First Monday in October | Ռութ Լումիս |
1982 | Պարում եմ այնքան արագ, որքան կարող եմ | I'm Dancing as Fast as I Can | Բարբարա Գորդոն |
1983 | Հաննա Կ. | Hanna K. | Հաննա Կաուֆման |
1986 | Որտե՞ղ են երեխաները | Where Are the Children? | Նենսի Հոլդեր Էլդրիջ |
1987 | Ամաչկոտ մարդիկ | Shy People | Դիանա |
1990 | Արգելված թեմաներ | Unspeakable Acts | Լաուրա Բրագա |
1991 | Ապրելու հիմք. Ջիլ Այրլենդի պատմությունը | Reason for Living: The Jill Ireland Story | Ջիլ Այրլենդ |
1992 | Շշուկներ գիշերում | Whispers in the Dark | Սառա Գրին |
1992 | Հարստություն սիրո մեջ | Rich in Love | Հելեն Օդոմ |
1992 | Հատուցման օրը 2 | Le Grand Pardon II | Սալլի Ուիթ |
1993 | Հրե պտտահողմ. 72 ժամ Օքլենդում | Firestorm: 72 Hours in Oakland | Աննալիզա Օզբորն |
1993 | Մերկերը Նյու-Յորքից | Naked in New York | Շիրլի |
1994 | Մոր և հոր պատիվը. Սպանություն Մենենդես ընտանիքում | Honor Thy Father and Mother: The True Story of the Menendez Murders | Կիտտի Մենենդես |
1994 | Նենսիի սիրուց դրդված | For the Love of Nancy | Սալլի Ուալշ |
1995 | Գողացված ինքնություն | The Face on the Milk Carton | Միրանդա Ջեսմոն |
1997 | Շտապես, մարդկանց կծիծաղեցնես | Fools Rush In | Նան Ուիթմեն |
1997 | Երբ կորսված է անմեղությունը | When Innocence Is Lost | Սյուզան Ֆրենչ |
1997 | Ուղեկիցները | Going All the Way | Ալմա Բուրնս |
1997 | Թագուհու մահը | Crowned and Dangerous | Քեթի Սթիվենս |
1999 | Իմ փոքրիկ մարդասպան | My Little Assassin | Էլիս Լորենց |
2001 | Այլևս երբեք | Never Again | Գրեյս |
2001 | Անկում | Vallen | Ռութ |
2003 | Ֆենոմեն 2 | Phenomenon II | Նորմա |
2006 | Սուր եզրի վրա | Running with Scissors | Ագնես Ֆինչ |
2010 | Սերը և մյուս դեղերը | Love & Other Drugs | Նենսի Ռանդալ |
2011 | Հարսնաքույրերը (Աղջկական երեկույթ Վեգասում) | Bridesmaids | Ջուդի Ուոքեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.