Ջեֆ (մանգուստ)
From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆ (անգլ.՝ Gef), հայտնի է նաև որպես «խոսող մանգուստ» (անգլ.՝ Talking Mongoose), խորհրդավոր արարած, որը, ըստ տերերի, ապրում էր Մեն կղզու Դալբի գյուղի մոտակայքում գտնվող Դորլիշ Քեշեն ֆերմայում։ Խոսող կենդանու պատմությունը, որն իրեն անվանում էր Ջեֆ (հնդկական մանգուստ), 1930-ականների կեսերին ակտիվորեն քննարկվում էր բրիտանական մամուլի էջերում՝ անուղղակի առիթ հանդիսանալով Համայնքների պալատում հատուկ լսումներ բացելու և Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում դատավարություններ սկսելու համար։ Ֆենոմենի հետազոտողները (մասնավորապես՝ Հարի Փրայսը և Նանդոր Ֆոդորը) չկարողացան վերջնական եզրակացության գալ այն մասին, թե իրականում ով է Ջեֆը. պոլտերգեյստի տեսակ, կրիպտիդներ կամ տեղական լեգենդի կերպար, որը ստեղծվել է տան տերերի՝ Իրվինգների ընտանիքի անդամների կողմից[2]։
Ջեֆ | |
---|---|
Տեսակ | ոգի և Խոսող կենդանիներ |
Սեռ | արու |
Ծնվել է | ենթդ․ 1852[1] |
Ծննդավայր | ենթդ․ Նյու Դելի, Հնդկաստան[1] |
Gef the talking mongoose Վիքիպահեստում |