Կրիպտիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Կրիպտիդներ (հուն․՝ κρύπτω - ծածուկ), կենդանի կամ բույս, որի գոյությունը ակադեմիական գիտությունը չի հաստատել[1][2][3]։ Կրիպտիդ կարող է լինել անհետացած համարվող կամ լեգենդներում հիշատակվող էակը։ Կրիպտիդներ ուսումնասիրում են կրիպտոկենդանաբանությունը և կրիպտոբուսաբանությունը։ Կրիպտիդ ասելիս սովորաբար կենդանի են հասկանում։
Կրիպտոկենդանաբանության և ուֆոլոգիայի մասին գրքերի հեղինակ Ջորջ Մ․ Էբերհարթը նկարագրել է կրիպտիդների դասակարգման միջոց, որը ներառում է տասը հատկանիշ և վեց բացառություն[4]։
- Կրիպտիդ կարող են համարվել՝
- Հայտնի կենդանիներ՝ ոչ բնութագրական կամ մինչ այժմ չբնութագրված կենսամիջավայրով,
- Մինչ այժմ չնկարագրված տեսակներ կամ ենթատեսակներ, ոչ սովորական առանձնահատկություններով հայտնի կենդանիներ Ամազոնի հսկայական անակոնդաները կամ Արևելյան Աֆրիկայի պուտավոր առյուծներ),
- Պաշտոնապես անհետացած համարվող տեսակների փրկված ներկայացուցիչներ և այլն։
Կրիպտիդներ չեն համարվում՝
- Մարդու համար ոչ նշանակալի էակները,
- Միայն քիչ թվով մարդկանց հայտնի էակներ,
- Մարդու գործունեության հետևանքով որևէ վայրում վերաբնակեցված կենդանիները,
- Ոչ սովորական մարսիկ, օրինակ՝ վամպիրները կամ զոմբիները,
- Հրեշտակները կամ դևերը։ Պարանորմալ կամ գերբնական կրիպտիդներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե նրանք ունեն կենդանու ձև (օրինակ՝ փոխակերպուկը կարող է լինել իսկական շուն, գայլ կամ շնազգիների անհայտ ներկայացուցիչ),
- Այլմոլորակայինները։