From Wikipedia, the free encyclopedia
Ջեննի Կիմ (կորեերեն՝ 김제니, անգլ.՝ Jennie Kim, հունվարի 16, 1996[1], Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է Ջեննի բեմական անվամբ), հարավկորեացի երգչուհի և ռեփեր, YG Entertainment լեյբլի հովանավորությամբ գործող Blackpink խմբի անդամ։
Ջեննի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 김제니 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김제니 |
Ծնվել է | հունվարի 16, 1996[1] (28 տարեկան) Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, դենս փոփ և հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | YG Entertainment |
Կրթություն | Cheongdam Middle School?, Waikowhai Intermediate School?, ACG Parnell College? և Cheongdam High School? |
Անդամակցություն | Blackpink |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Jennie Kim Վիքիպահեստում |
Ծնվել է 1996 թվականի հունվարի 16-ին Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Անյան քաղաքում[2][3]։ Ընտանիքի միակ զավակն է։ 9 տարեկանում սովորելու նպատակով տեղափեխվել է Նոր Զելանդիա։ 2006 թվականին նա հայտնվել է MBC-ի «Անգլերենը պետք է փոխվի, որպեսզի գոյատևի» վավերագրական ֆիլմում[4][5]։ 2010 թվականին նա վերադառնում է Կորեա և հաջողությամբ անցնում է YG Entertainment-ի բաց քասթինգը՝ միանալով գործակալությանը որպես թրեյնի[6]։ Իր դեբյուտից առաջ Ջեննին մասնակցել է YG-ի այլ արտիստների նախագծերին։ 2012 թվականին նա մասնակցել է Լի Հաիի «Special» երգի ձայնագրմանը և հայտնվել է G-Dragon-ի «That XX» երգի տեսահոլովակում[7][8]։ 2012 թվականին նա մասնակցել է G-Dragon-ի «Black» սինգլի և Սընգ Ռիի «GG Be» երգի ձայնագրություններին[9][10]։ Հատկանշական է, որ 2012 թվականին ընկերությունը հայտարարել է նոր կանացի խմբի մոտալուտ դեբյուտի մասին և Ջեննին նշանակվել է որպես խմբի ապագա մասնակիցներից մեկը[11]։
2016 թվականի մայիսի 18-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջեննիի թիզեր լուսանկարները որպես նոր՝ Blackpink կանացի խմբի անդամ, որը առաջին խումբն է 2009 թվականին 2NE1-ի դեբյուտից հետո[12]։ Հունիսի վերջին հրապարակվել են արդեն ամբողջական թիզերները խմբի այլ մասնակիցների՝ Ջիսուի, Ռոսեի և Լիսայի հետ միասին[13]։ Դեբյուտի օրը տեղի ունեցած մամուլո ասուլիսի ժամանակ YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարեց, որ խմբում լիդեր չի լինի, քանի որ «բոլոր մասնակիցներն էլ հարմար են այդ դերի համար և ընտրելը շատ բարդ է»[14]։ Ջեննին զբաղեցրել է գլխավոր ռեփերի և ուղեկցող վոկալիստի դիրքերը։ Blackpink-ը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր մասնակիցների սոլո նախագծերի մասին և որ իր առաջին նյութը Ջեննին է թողարկելու[15][16]։ Առաջին անգամ իր առաջին դեբյուտային սինգլը նա ներկայացրել է նոյեմբերի 11-ին Սեուլում կայացած խմբի համերգի ժամանակ։
Նոյեմբերի 12-ին «Solo» սինգլը թողարկվել է բոլոր երաժշտական հարթակներում[17]։ Երգը ստացել է Certified All-Kill կարգավիճակը, ինչպես նաև գլխավորել է 40 երկրների iTunes-ը, ինչը ռեկորդ է համարվում հարավկորեացի սոլո երգչուհիների շրջանում։ Նաև Ջեննին դարձավ առաջին հարավկորեացի երգչուհին, որը գլխավորել է iTunes-ի համաշխարհային կոմբինացված արտիստների վարկանիշը։ Առաջին օրերի ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հարավկորեացի երգչուհիների շրջանում[18][19][20]։
Նոյեմբերի 12-ի սոլո դեբյուտից հետո, YG Entertainment-ը հայտարարեց համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում, ինչպես նաև դեբյուտը ԱՄՆ-ում։ 2019 թվականի մարտի 26-ին թողարկվել է Ջենիի Blackpink-ի քամբեքի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 5-ին «Kill This Love» մինի ալբոմով։
Ջեննիի երաժշտական գլխավոր ոգեշնչումը բարբադոսյան հայտնի երգչուհի Ռիհաննան է[21]։
2017 թվականի դեկտեմբերին Ջեննին դարձավ Շանել համաշխարհային ապրանքանիշի նոր դեմքը 2018 թվականի համար։ 2018 թվականի օգոստոսին թողարկված Cosmopolitan կորեական հավաքածուից հետո Ջեննին նույնպես անվանվել է Շանել ապրանքանիշի նոր դեմքը՝ Միշա Բարտոնից հետո[22]։
2018 թվականի հոկտեմբերից հանդիպել է EXO խմբի անդամ Քայիի ( Kai ) հետ, (սակայն 2019 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է[23][24][25][26]։
Տարի | Անվանում | Հղում |
---|---|---|
2017 | Փաք Չին Յոնի հավաքույթ | - |
2018 | Blackpink House | - |
Running Man | - | |
Ութի ողջ մնալը | [34] | |
JENNIE - SOLO DIARY | - | |
2019 | BLACKPINK Diaries | - |
Տարի | Անվանում | Ռեժիսոր | Ссылка |
---|---|---|---|
2018 | «Solo» | Հան Սա Մին | [35] |
Երգ | Երաժշտական շոու | Ամսաթիվ |
---|---|---|
«Solo» | Inkigayo | նոյեմբերի 25[36] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.