Ջեյմս Մյուրեյ (անգլ.՝ James Murray, փետրվարի 7, 1837(1837-02-07)[1][2][3][…], Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 26, 1915(1915-07-26)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի բառարանագետ և բանասեր։ 1879 թվականից մինչև իր մահը եղել է Օքսֆորդի անգլերեն բառարանի գլխավոր խմբագիրը[5][6]։

Կենսագրություն

Ծնվել է Շոտլանդիայի Դենհոլմ գյուղում։ Ուսումնասեր պատանին տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը, քանի որ ծնողները ի վիճակի չէին վճարել ուսման վարձը։ Տասնյոթ տարեկանում դարձել է ուսուցիչ Հոյկ ավանի տարրական դպրոցում, այնուհետև աշխատել բանկում, հետագայում՝ կրկին ուսուցիչ Լոնդոնում։

Լինելով ինքնուս՝ հատկապես հետաքրքրված է եղել լեզուներով և ստուգաբանությամբ. ուսումնասիրել է եվրոպական գրեթե բոլոր լեզուները։ 1873 թվականին հրատարակել է «Շոտլանդիայի հարավային գավառների բարբառը» աշխատությունը։ 1879 թվականի մարտի 1-ին նշանակվել է Օքսֆորդի անգլերեն բառարանի գլխավոր խմբագիր։ Այդ բառարանի ստեղծման գործում կարևոր ավանդ է ներդրել նաև ամերիկացի զինվորական բժիշկ Ուիլյամ Չեսթեր Մայնորը[7], ում համար լեզվաբանությունը եղել է հոբբի։ Նա Ջեյմս Մյուրրեյին մեծ քանակությանմ անհրաժեշտ մեջբերումներ, քաղվածքներ է տրամադրել[8][9]։

Պատվավոր կոչումներ

Ջեյմս Մյուրրեյին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել ինը համալսարան, այդ թվում՝

Գրականության մեջ և կինոյում

Սայմոն Վինչեստերի՝ 1998 թվականին հրատարակված The Surgeon of Crowthorne գիրքը (ԱՄՆ-ում տպագրվել է The Professor and the Madman վերնագրով) արտացոլում է Մայնորի կյանքի վերջին տարիները և նրա մասնակցությունը Օքսֆորդի անգլերեն բառարանի ստեղծմանը։

Այդ գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունքը 1998 թվականին գնել է Մել Գիբսոն-ի Icon Productions կինոընկերությունը[12]։ «Պրոֆեսորը և խենթը» («The Professor and the Madman») ֆիլմը նկարահանել է կինոռեժիսոր Ֆարհադ Սաֆինիան, ընդ որում՝ Մյուրրեյի դերը կատարել է Մել Գիբսոնը, Մայնորինը՝ Շոն Փենը[13]։ Կինոնկարը թողարկվել է 2019 թվականի մայիսին։

2020 թվականին լույս է տեսել ավստրալիացի գրող Փիփ Ուիլյամսի The Dictionary of Lost Words բեսթսելլեր վեպը, որտեղ արտացոլված է Մյուրրեյի ու նրա թիմի աշխատանքը Օքսֆորդի անգլերեն բառարանի վրա[14]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.