From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս «Ջեյմի» Դորնան (անգլ.՝ James "Jamie" Dornan, մայիսի 1, 1982, Հոլիվուդ, Հյուսիսային Իռլանդիա[1][2]), բրիտանացի դերասան, մոդել և երաժիշտ։ Դորնանը որպես մոդել, նկարահանվել է այնպիսի հայտնի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Calvin Klein-ը, Դիորը, Aquascutum-ը, Giorgio Armani-ն և այլն[3]։ Մեծ կինոյում առաջինը հանդես է եկել 2006 թվականին Սոֆիա Կոպպոլայի «Մարիա Անտուանետա» ֆիլմում։ Առավել հայտնի է դարձել՝ մարմնավորելով Քրիստիան Գրեյի դերը Մոխրագույնի հիսուն երանգները ֆիլմում։
Ջեյմի Դորնան անգլ.՝ Jamie Dornan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Հոլիվուդ, Հյուսիսային Իռլանդիա[1][2] |
Կրթություն | Methodist College Belfast? և Teesside University? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | Ավետարան |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Jim Dornan? |
Ամուսին(ներ) | Ամելիա Ուորներ |
Համատեղ ապրող(ներ) | Քիրա Նայթլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Դորնանը եղել է «Sons of Jim» խմբի մասնակից, մինչև խմբի կազմալուծումը 2008 թվականին։ Որպես մոդել, նկարահանվել է այնպիսի հայտնի ապրանքանիշների համար, ինչպիսիք են Calvin Klein-ը (նկարահանվել է Քեյթ Մոսի և Եվա Մենդեսի հետ), Դիորը, Aquascutum-ը, Giorgio Armani-ն և այլն[4]։
Դորնանի էկրանային առաջին մարմնավորումը եղել է Սոֆիա Կոպպոլայի «Մարիա Անտուանետա» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը եղել է Քիրստեն Դանստը։ Շարունակելով աշխատել կինոյում՝ Դորնանը հայտնվել է «Ստվերներ արևի վրա» հեռուստասերիալում։ 2011 թվականին նա միացել է ABC հեռուստաընկերության Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալում։ Բացի այդ Դորնանը նկարահանվել է նաև բրիտանական «Անկում» սերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Ջիլիան Անդերսոնը։ Այստեղ Դորնանը մարմնավորել է սերիական մարդասպանի դեր։
Տեղափոխվելով Լոս Անջելես՝ դերասանը վարձել է բնակարան իր ընկերոջ՝ Էդի Ռեդմեյնի հետ։
Դորնանին մեծ ճանաչում է բերել Քրիստիան Գրեյի դերը՝ Մոխրագույնի հիսուն երանգները ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը եղել է Դակոտա Ջոնսոնը[5]։ Նա ստացել է բացասական կարծիքներ ֆիլմում նրա խաղի համար[6][7]։
2013 թվականի ապրիլի 27-ին Ջեյմի Դորնանը ամուսնացել է Ամելի Ուորների հետ։ 2013 թվականի նոյեմբերի վերջին զույգը ունեցել է իր առաջնեկին, ում կոչել են Դալսի։ 2016 թվականի փետրվարին Դորնանը ունեցավ երկրորդ դուստրը, որին անվանեց Ֆիբի[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.