From Wikipedia, the free encyclopedia
Ջեկ Ջոզեֆ Վալենտի (անգլ.՝ Jack Joseph Valenti; սեպտեմբերի 5, 1921[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - ապրիլի 26, 2007[4][1][5][…], Վաշինգտոն, ԱՄՆ ), ամերիկացի կինոարտադրության ասոցացիայի նախկին նախագահ (1966—2004 թվականներ)։
Ջեկ Վալենտի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 26, 2007[4][1][5][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[6] |
Կրթություն | Հյուստոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Sam Houston Math, Science, and Technology Center? և University of Houston C.T. Bauer College of Business? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պետական ծառայող, դերասան, գործարար, քաղաքական գործիչ և օդաչու |
Աշխատավայր | Motion Picture Association? |
Պարգևներ և մրցանակներ | |
MPAA-ում իր 38 տարվա պաշտոնավարման ընթացքում նա ստեղծել է MPAA ֆիլմերի վարկանիշային համակարգը։ Վալենտին համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ հեղինակային լոբբիստներից մեկը։
Վալենտին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուստոնում 1921 թվականի սեպտեմբերի 5-ին։ Իտալացի էմիգրանտների որդի է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի օդային ռազմական ուժերում և եղել է լեյտենանտ։ Ստացել է 4 պարգև՝ այդ թվում պատվավոր խաչ և մեդալ[7]։
1946 թվականին Վալենտին ավարտել է Հյուստոնի համալսարանը։ Ստացել է բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորելու ժամանակ եղել է համալսարանական The Daily Cougar թերթի աշխատակից և ուսանողական ինքնակառավարման համալսարանական ընկերության նախագահ, ավելի ուշ եղել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում։
1948 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան՝ Վալենտին աշխատանքի է անցել Техас АЗС գովազդային ընկերությունում՝ օգնելով նրանց մեծացնել վաճառքը[8]։
1952 թվականին նա և իր գործընկեր Ուելդոն Ուիկլին հիմնեցին «Ուիկլի և Վալենտի» գովազդային գործակալությունը։ Նրանց առաջին հաճախորդը եղել է «Կոնկո» նաֆթային ընկերությունը։ 1956 թվականին Վալենտին ծանոթանում է սենատոր Լինդոն Բ. Ջոնսոնի հետ։ «Ուիկլի և Վալենտի» գովազդային գործակալությունը սկսեց զբաղվել քաղաքականությամբ[8]։ 1960 թվականին նրա ընկերությունը մասնակցել է Ջոն Ֆ. Քենեդի նախագահական արշավին[9]։
Վալենտին, որպես լրատվամիջոցների հետ կապող օղակ, հանդես է եկել 1963 թվականի նոյեմբերի 22-ին փոխնախագահ Ջոն Ֆ. Քենեդիի և նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի՝ Տեխասկատարած այցի ժամանակ։ Վալենտին նախագահի սպանության ժամանակ եղել է նախագահական ավտոշարասյան կազմում։ Նախագահ Քենեդիի սպանությունից հետո Վալենտինը ներկա է գտնվել ինքնաթիռում Լինդոն Ջոնսոնի երդման արարողությանը և նոր նախագահի հետ մեկնել Վաշինգտոն։ Այնուհետև նա դարձել է Ջոնսոնի առաջին «հատուկ օգնականը»[10]։ 1964 թվականին Ջոնսոնը Վալենտիին հանձնարարել է հարաբերություններ կառուցել Կոնգրեսի հանրապետական ղեկավարության հետ՝ հատկապես Ջերալդ Ֆորդի և Չարլզ Հալեկի հետ։
1966 թվականին Վալենտին, Universal ստուդիայի պնդմամբ, դարձել է Ամերիկայի կինոսոցիացիայի նախագահը։
1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականների սկզբին Վալենտին հայտնի է դարձել տեսամագնիտոֆոնում իր ելույթներով։ Նա ասել է. «Ես ձեզ ասում եմ, որ տեսամագնիտոֆոնը ամերիկյան կինոպրոդյուսեր է ... դա Բոստոնական խեղդող է - դա տանը միայնակ կին է»[11]։
1998 թվականին Վալենտին լոբբինգ էր անում թվային Հազարամյակի հեղինակային իրավունքի մասին վիճահարույց օրենքը՝ պնդելով, որ համացանցի միջոցով հեղինակային իրավունքի խախտումը լրջորեն կվնասի կինոարդյունաբերությանը[12]։
2004 թվականի օգոստոսին Վալենտին 82 տարեկան հասակում թոշակի է անցնում։ Նրան փոխարինում է ԱՄՆ-ի նախկին կոնգրեսմեն և գյուղատնտեսության նախարար Դեն Գլիկմանը։ Վարկանիշների բաշխման համար պատասխանատու դարձավ Ջոան Գրեյզվը։
Վալենտին մահացել է 2007 թվականի ապրիլի 26-ին Վաշինգթոնում՝ իր տանը, կաթվածից[13]։ Թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:
Վալենտին երկար ժամանակ ամուրի է եղել։ 1962 թվականին 41 տարեկան հասակում ամուսնացել է Մերի Մարգարետ Վալենտիի հետ։ Ջեկը և Մերին ունեցել են 3 երեխա։
Վալենտին Երկրորդ համաշխարհային պատերազմում ռազմական ուժերում ծառայելու համար ստացել է պատվավոր խաչ և մեդալ։ 1969 թվականին Ջեկ Վալենտին ստացել է բարձրագույն քաղաքացիական մրցանակ՝ բրոնզե մեդալյոն։ 1985 թվականին Ջեկ Վալենտին ստացել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանը[14][15]։
2002 թվականին դարձել է Հյուստոնի համալսարանի դոկտոր։
Կինոարտադրողների ամերիկյան ասոցացիան սահմանել է Ջեկ Վալենտիի անվան մրցանակ։ Ամերիկյան կինոարտադրության ասոցացիայում իր երկար աշխատանքի համար նա արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Վալենտիի մեմուարները — «Իմ կյանքը կռվում, Սպիտակ տանը և Հոլիվուդում» հրապարակվել են 2007 թվականի մայիսի 15-ին նրա մահից մի քանի շաբաթ հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.