Ջարխանդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջարխանդ (հինդի՝ झारखंड; անգլ.՝ Jharkhand), նահանգ Հնդկաստանի արևելքում, առանձնացվել է Բիհար նահանգից 2000 թվականի նոյեմբերի 15–ին[1]։ Ջարխանդը հյուսիսից սահմանակից է Բիխարին, արևմուտքից՝ Ուտար Պրադեշ և Չխատիսգար նահանգներին, հարավից՝ Օրիսային և արևելքից՝ Արևմտյան Բենգալիա նահանգին։ Մակերեսը 79 710 քառ. կմ է։ Մայրաքաղաքը Ռանչի քաղաքն է, ամենամեծ քաղաքը Ջամշեդպուրն է, մեծությամբ երկրորդ քաղաքը Դհանբադն է ՝ Հնդկաստանի ածխային մայրաքաղաքը։
Արագ փաստեր Ջարխանդ, Տեսակ ...
Ջարխանդ | |
---|---|
Տեսակ | Հնդկաստանի նահանգ |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Հնդկաստան |
Վարչատարածք | Հնդկաստան |
Մակերես | 79 714 կմ² |
Մասն է | East India? |
Ձևավորում | նոյեմբերի 15, 2000 |
Փակել
«Ջարխանդ» անվանումը թարգմանվում է որպես «անտառների երկիր»[2]։ Նահանգում կենտրոնացած է Հնդկաստանի օգտակար հանածոների պաշարների 40%–ը։