քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Պրոմեթիում (լատին․՝ Prometium), քիմիական տարր է, որի նշանն է Pm, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի արհեստական ռադիոակտիվ տարր։ Պատկանում է լանթանիդների ընտանիքին։ Կարգահամարը՝ 61, ստացվել են 141-154 զանգվածի թվերով իզոտոպներ, որոնցից ամենակայունն է 145 Pm(T1/2 = 18 տարի)։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Պրոմեթիում / Promethium (Pm), Pm, 61 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 144,9127 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f5 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 183 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 199 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e)111 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,1 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Pm←Pm3+ −2,29В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 536,0(5,56) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1441 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | ~3273 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 27,6[1] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 19,96 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,65 c=11,65 | ||||
C/a հարաբերություն | 3,19 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 17,9 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
61 | Պրոմեթիում |
144,913 | |
4f56s2 |
Պրոմեթիումի կայուն իզոտոպները հայտնի չեն, նրանց մեծ մասը β-ճառագայթողներ են։ f-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f5 5s2 5p6 6s2[2]։
Բնության մեջ №JSP 61 տարրը հայտնաբերելու փորձերը սկսվել են 20-րդ դարի 20-ական թվականներիցо[3].։ Պրոմեթիումը ՝147Pm և 149Pm առաջինը ստացել են (5-10−6 գ) ամերիկացի քիմիկոսներ Ջ․ Մարինսկին, Լ․ Դլենդենինը և Չ․ Կորիելը (1945)՝ անջատելով ուրանի քայքայման արգասիքներից։
Անվանվել է ի պատիվ հին հունական դիցաբանական հերոս Պրոմեթեոսի։ Միջուկային ռեակտորներում զգալի քանակներով ստացվում է 147Pm (T1/2 = 2,64 տարի), որը կարելի է անջատել գրամներով և պրոմեթիումմ ամենալավ ուսումնասիրված իզոտոպն է։
Բնության մեջ պրոմեթիումը առաջանում է աննշան քանակներով, որպես միջուկային ռեակցիաների արդյունք։ Բնական պրոմեթիումը հայտնաբերվել է 1968 թվակականին և գործնական նշանակություն չունի։
Տարրական պրոմեթիումը առաջին անգամ ստացվև է 1963 թվականին, այն արծաթափայլ, դեղնավուն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ մոտ 1080 °C, եռմանը՝ 3200 °C, խտությունը՝ 7260 կգ/մ3։ Միացություններում պրոմեթիումի օքսիդացման աստիճանը + 3 է։
Հայտնի են պրոմեթիումի օքսիդը՝ Pm2O3, հիդրօքսիդը՝ Pm(OH)3, ջրում լուծելի նիտրատը՝ Рm(NO3)3, քլորիդը՝ РmСl3 և այլն։
Բանաձև | Սիմետրիա | Բյուրեղագրաֆիկ խումբ | Ոչ | Պիրսոնի սինվոլ | a (pm) | b (pm) | c (pm) | Z | խտություն, գ/սմ3 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
α-Pm | վեցանկյուն[4][5] | P63/mmc | 194 | hP4 | 365 | 365 | 1165 | 4 | 7.26 |
β-Pm | Խորանարդային համակարգ | Fm3m | 225 | cF4 | 410 | 410 | 410 | 4 | 6.99 |
Pm2O3 | Խորանարդ | Ia3 | 206 | cI80 | 1099 | 1099 | 1099 | 16 | 6.77 |
Pm2O3 | Մոնոցիկլիկ[6] | C2/m | 12 | mS30 | 1422 | 365 | 891 | 6 | 7.40 |
Pm2O3 | Վեցանկյուն | P3m1 | 164 | hP5 | 380.2 | 380.2 | 595.4 | 1 | 7.53 |
Պրոմեթիումը ամենաշատ օգտագործվող (պլուտոնիումից, նեպտունիումից և տեխնիցիումից հետո) արհեստական տարրերից է, որն անջատում են միջուկային ռեակտորների բեկորային մետաղներից։
147Рm օգտագործվում է ատոմական մարտկոցներ պատրաստելու համար, որոնցում տեղի է ունենում β-ճառագայթման էներգիայի փոխարկում էլեկտրականի։ Հեռանկարային է նրանց օգտագործումը ժամացույցներում, լսողական և այլ ռադիոէլեկտրոնային սարքերում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.