Պտույ (սլովեներեն՝ Ptuj, գերմ.՝ Pettau; լատին․՝ Poetovium/Poetovio), քաղաք Սլովենիայի հյուսիսարևելյան մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն բնակավայրը։ Քաղաքի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս քարի դարի ժամանակներից։ Հին Հռոմի տիրապետության շրջանում եղել է ռազմավարական տեսակետից կարևոր, ամրացված բնակավայր Դրավայի գետանցի մոտ, Բալթիկ և Ադրիատիկ ծովերի միջև ձգվող առևտրային ճանապարհի վրա[2]։ Մինչև մեր թվականության 450 թվականին հոնների ներխուժմանն ու ավար-ավերին ենթարկվելը եղել է ժամանակաշրջանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ 40 հազար բնակչությամբ։ 20-րդ դարի սկզբներին բնակչության մեծ մասը գերմանացիներ էին[3]։ Ներկայումս մեծամասնություն են կազմում սլովենցիները։ 2018 թվականի տվյալներով բնակիչների թիվի եղել է 17 793[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Քաղաքի մերձակայքում կան տաք հանքային աղբյուրներ՝ ջերմուկներ, որոնցից օգտվել են դեռևս հինհռոմեական ժամանակներում։