![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Esta%25C3%25A7%25C3%25A3o_da_Luz.jpg/640px-Esta%25C3%25A7%25C3%25A3o_da_Luz.jpg&w=640&q=50)
Պորտուգալերենի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալերենի թանգարան (պորտ.՝ Museu da Língua Portuguesa), ինտերակտիվ թանգարան Սան Պաուլու քաղաքում, գտնվում է Լուզ երկաթուղային կայարանի շենում, կայարանի վերին հարկում։ Այն հիմնվել է քաղաքի մշակույթի բաժնի քարտուղարության և Ռոբերտու Մարինյի հիմնադրամի հետ միասին. շինարարության ծախսերը կազմել են 37 միլիոն ռեալ[2]։
Պորտուգալերենի թանգարան բրազ.-պորտ.՝ Museu da Língua Portuguesa | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեզվային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Bom Retiro District? |
Վայր | Սան Պաուլու |
Ղեկավարության նստավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Հասցե | Praça da Luz, s/n, Luz, São Paulo - 01120-010 |
Հիմնադրվել է | մարտի 20, 2006 |
Այցելուներ | 580 000[1] (2006) |
Տնօրեն | Անտոնիո Սարտինի |
Կայք | museulp.org.br |
![]() | |
![]() |
Թանգարանի ստեղծման նպատակը պորտուգալերենի զարգացման կենդանի ներկայացման ստեղծումն է, դիտորդներին լեզվի անսովոր կողմերի հետ ծանոթացումն ու ուսուցումը։ Ինչպես նշվում է թանգարանի կայքում, հիմնադիրները «ցանկանում են, որպեսզի թանգարանը հնարավորություն ընձեռի ինտենսիվ և զվարճալի միջոցներով նոր գիտելիքներ և գաղափարներ ստանալ»։ Թանգարանը նախատեսված է Բրազիլիայի բոլոր շրջանների այցելուներիև բնակչության բոլոր շերտերի համար. բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ իրենց ծագման, պատմության և սեփական լեզվի զարգացման մասին։
- Թանգարանի ինտերակտիվ վահանակներ, որ թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ լեզվի զարգացման մասին
- Այցելուների սրահ
- Բարբառների քարտեզ
- Աշխարհի խոշոր լեզվաընտանիքների դիագրամ
- Լուսանկաների մեծ պատկերասրահ 106 մետրանոց էկրանի վրա