Սան Պաուլո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սան Պաուլու (պորտ.՝ São Paulo), Բրազիլիայի ամենամեծ քաղաքը։ Քաղաքը ունի խոշոր հայկական համայնք (38.000)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սան Պաուլո | |||||
պորտ.՝ São Paulo | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Սան Պաուլու | ||||
Ներքին բաժանում | Zona Central de São Paulo, Zona Centro-Sul de São Paulo, Zona Leste de São Paulo, Zona Nordeste de São Paulo, Zona Noroeste de São Paulo, North Zone of São Paulo?, Zona Oeste de São Paulo, Zona Sudeste de São Paulo, Zona Sudoeste de São Paulo և Zona Sul de São Paulo | ||||
Հիմնադրված է | հունվարի 25, 1554[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | հունվարի 25, 1554 | ||||
Մակերես | 1523 կմ² | ||||
ԲԾՄ | 760 մետր | ||||
Բնակչություն | ▼11 451 245 մարդ (2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 11[3] | ||||
Փոստային դասիչ | 01000-000 | ||||
Պաշտոնական կայք | prefeitura.sp.gov.br | ||||
| |||||
Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12.708,6 հազար բնակչություն (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլոի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է[4]։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլոն հիմնադրել են ճիզվիտները 1554 թվականի հունվարի 25-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլո անվանումը) հիշատակի օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ 1822 թվականին Սան Պաուլոում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլոում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921-1922 թթ.) հետո։ 1983 թվականին Սան Պաուլոում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը (1931 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլոի մասնաճյուղը (1931 թ.), Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլոի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլոում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլոի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951-1954 թթ., ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն։
Սան Պաուլոն հանդիսանում է Բրազիլիայի ամենամեծ տնտեսություն ունեցող քաղաքը և համարվում է Բրազիլիայի ֆինանսական մայրաքաղաքը։ Այստեղ են կենտրոնացված Բրազիլիայի բազմաթիվ խոշոր բանկեր, կորպորացիաներ և այլ ֆինանսատնտեսական կազմակերպություններ։
Սան Պաուլոյում է կենտրոնացված Բրազիլիայի ՀՆԱ-ի 12.26%-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.