Պոնգ Ջուն Հո
From Wikipedia, the free encyclopedia
Բոն Ջուն Հո (կորեերեն՝ 봉준호, սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2], Դեգու, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել իր երկրորդ գեղարվեստական ֆիլմի` «Սպանության հիշողություններ» սլեշեր քրեական դրամայի շնորհիվ (2003), մինչև իր հաջորդ` «Տանտերը» (2006) և «Ձյան միջով» (2013) ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը, որոնք երկուսն էլ ընդգրկվել են Հարավային Կորեայի երբևէ ամենաբարձր եկամուտ ունեցած ֆիլմերի ցանկում[7]։
Պոնգ Ջուն Հո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դեգու, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | Հարավային Կորեա[3] |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0094435 |
Նրա նկարահանած երկու ֆիլմերը մասնակցել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրերին. «Օկչա» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 2017 թվականի կինոփառատոնի ժամանակ, իսկ «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է Կաննի 2019 կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին[8]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որ արժանացել է այս մրցանակին[9]։ «Մակաբույծն» արժանացել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի մրցանակին, իսկ Պոնգն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[10]։ «Մակաբույծ» ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնգն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնգը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։
2017 թվականին Metacritic անգլալեզու ագրեգատոր կայքը Պոնգին 21-րդ դարի 25 լավագույն ռեժիսորների ցանկում դասել է 16-րդ տեղում[11]։ Նրա ֆիլմերում առկա են սոցիալական թեմաներ, ժանրերի խառնուրդ, սև հումոր և տրամադրության հանկարծակի փոփոխություններ[12][13]։