բուլղարահայ ռեժիսոր, երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Պողոս Պետրոսի Աֆեյան (ապրիլի 30, 1924[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2] - փետրվարի 18, 1969[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2]), բուլղարահայ ռեժիսոր, երգիչ։
Պողոս Աֆեյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Бохос Афеян |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Бохос Бедрос Афеян |
Ծնվել է | ապրիլի 30, 1924[1][2] Պլովդիվ, Բուլղարիա[1][2] |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | փետրվարի 18, 1969[1][2] (44 տարեկան) Պլովդիվ, Բուլղարիա[1][2] |
Մասնագիտություն | ռեժիսոր և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Ամուսին | Նադյա Աֆեյան |
Պողոս Աֆեյանը ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[3]։ Կրթությունն ստացել է Պլովդիվի հայկական դպրոցում։ Գործունեությունն սկսել է Սոֆիայի ժողովրդական օպերայի երգչախմբում, այնուհետև մասնագիտացել է Գերմանիայում։
1956 թվականին Պլովդիվի ժողովրդական օպերայում ներկայացրել է իր առաջին բեմադրությունը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, այնուհետև՝ բեմադրություններ Սոֆիայի ժողովրդական օպերայում։ 1959-1969 թվականներին (ընդհատումներով) եղել է Պլովդիվի ժոդովրդական օպերայի գլխավոր ռեժիսոր։ Բեմադրել է Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», Բիզեի «Կարմեն», Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի» (բուլղարական բեմում առաջին անգամ)։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր (Վագների «Տանհոյզեր», Մենոտտիի «Հյուպատոս»)։ Բեմադրություններ է իրականացրել նաև Վորոնեժի և Կույբիշևի օպերային թատրոններում[4][5]։
Պողոս Աֆեյանի ռեժիսորական արվեստին բնորոշ է բեմական գործողության և երաժշտական կերպարների օրգանական միաձուլումը, հոգեբանական խորությունը և արդիականության սուր զգացողությունը[6]։
Պողոս Աֆեյանն ամուսնացել էր Նադյա Աֆեյանի հետ։ Ունեցել են մեկ դուստր՝ օպերային երգչուհի Նատալյա Աֆեյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.