From Wikipedia, the free encyclopedia
Պոլոնինի[1] (սլովակ.՝ Národný park Poloniny) , ազգային պարկ Սլովակիայի հյուսիս-արևելքում, Լեհաստանի ("Bieszczadzki Park Narodowy") սահմանի և Ուկրաինայի (Національний парк Ужанський) Բուկովսկե Վրխի լեռնային համակարգի միջև։ Հիմնադրվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին[2]։
Ազգային պարկի մակերեսը կազմում է 298.05 կմ², իսկ բուֆերային գոտու մակերեսը՝ 109.73 կմ²։ Պոլոնինան համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասը։ Պարկը գտնվում է Սնինա Պրեշովսկիի եզրին։ Ազգային պարկի կից տարածքում է գտնվում Լեհաստանը, որի հետ կազմում է «Արևելյան կարպատներ» արգելոցը։ Ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 1208 մետր բարձրության վրա և տեղակայված է այնպիսի մի վայրում, որտեղ սահմանները հատվում են երեք երկրների հետ՝ Սլովակիայի, Ուկրանիայի և Լեհաստանի։ Պոլոնինան Սլովակիայի առավել նոսր բնակեցված տարածքներից մեկն է։
Անտառի մոտ 80 տոկոսը ծածկված է հաճարենիներով[3]։ Պոլոնինայում է գտնվում Սլովակիայի ամենաբարձր կոնցենտրացիա ունեցող անտառները։ Պարկը ծառայում է բազմաթիվ էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների համար որպես տուն։ Այստեղ հանդիպում է շուրջ 5981 հայտնի տեսակի անողնաշարավորներ և 294 տեսակի ողնաշարավորներ, որոնք ներառում են 13 տեսակի երկկենցաղներ, 8 տեսակի սողուններ, 198 տեսակի թռչուններ և 55 տեսակի կաթնասուններ, ինչպիսիք են կռիսները ու արջերը։ 2004 թվականին այստեղ կառուցվել է վայրի խոզերի փոքրիկ բուծարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.