![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Paula_Abdul_Photo_Op_GalaxyCon_Raleigh_2023.jpg/640px-Paula_Abdul_Photo_Op_GalaxyCon_Raleigh_2023.jpg&w=640&q=50)
Պոլա Աբդուլ
From Wikipedia, the free encyclopedia
Պոլա Ջուլի Աբդուլ (անգլ.՝ Paula Julie Abdul, հունիսի 19, 1962(1962-06-19)[1][2], San Fernando, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր, պարուհի, պարուսույց, դերասանուհի և հաղորդավարուհի։
Պոլա Աբդուլ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paula Abdul |
Ի ծնե անուն | անգլ.՝ Paula Julie Abdul |
Ծնվել է | հունիսի 19, 1962(1962-06-19)[1][2] (62 տարեկան) San Fernando, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, սոուլ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, բալետի պարող, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, պարուսույց, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական լրագրող, լրագրող, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Virgin Records, Concord Records և Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Վան Նույսի ավագ դպրոց |
Ամուսին | Էմիլիո Էստևես |
Պարգևներ | |
Կայք | paulaabdul.com |
![]() |
1980-ական թվականներին Աբդուլը անցել է «Լոս Անջելես Լեյքերս»-ի չիրառաջնորդից մինչև MTV-ի կուռքերի պարուսույցի ճանապարհ, որից հետո, 1980-ականների վերջին, զբաղվում է մենակատարային կարիերայով։ Վեց անգամ գլխավորել է ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքերթը՝ Billboard Hot 100, Աբդուլը մեկն է այն հինգ երգչուհիներից, որոնց ամենաշատ անգամն է հաջողվել անել այդ։ Նա արժանացել է «Գրեմի»-ի՝ «Լավագույն տեսահոլովակ» դասակարգում, «Opposites Attract»-ի համար, ինչպես նաև Primetime Emmy Award, պարարվեստում ականավոր հաջողությունների համար։ Աբդուլի ալբոմները վաճառվել են ավելի քան 30 միլիոն տպաքանակով ամբողջ աշխարհում։
Խլացուցիչ հաջողությունից հետո Աբդուլի կարիերան և անձնական կյանքը անկում ապրեցին, սակայն 2000-ական թվականներին նա վերադառնում է փառքին, ութ տարվա ընթացքում հանդիսանալով American Idol հեռուստաշոուի հանձնաժողովի անդամներից մեկը։ Այժմ Աբդուլը աշխատում է իր նոր ալբոմի վրա։