![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/The_Soviet_Union_1968_CPA_3616_stamp_%2528USSR_Partisan_World_War_II_Hero_Major_General_Pyotr_Vershigora%2529.jpg/640px-The_Soviet_Union_1968_CPA_3616_stamp_%2528USSR_Partisan_World_War_II_Hero_Major_General_Pyotr_Vershigora%2529.jpg&w=640&q=50)
Պյոտր Վերշիգորա
From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Պետրովիչ Վերշիգորա (մայիսի 3 (16), 1905 կամ մայիսի 16, 1905(1905-05-16)[1], Olgopolsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 27, 1963(1963-03-27)[1], Holercani, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս սովետական գրող, գեներալ-մայոր, Սովետական Միության հերոս (1944 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Պյոտր Վերշիգորա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3 (16), 1905 կամ մայիսի 16, 1905(1905-05-16)[1] |
Ծննդավայր | Olgopolsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 27, 1963(1963-03-27)[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Holercani, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | գրող և սպա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
![]() |
Եղել է դերասան և ռեժիսոր։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Կովպակի պարտիզանական միավորման հրամանատարներից (1943 թվականի դեկտեմբերից՝ 1-ին Ուկրաինայի պարտիզանական դիվիզիայի հրամանատար)։ Պատերազմից հետո, 1947-1954 թվականներին դասախոսել է գլխավոր շտաբի ակադեմիայում։ Գրել է «Մաքուր խղճով մարդիկ» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, հայերեն հրատարակություն՝ 1948), «Կարպատյան ռազմերթ» (1950), «Ռազմերթ դեպի Սան և Վիսլա» (1959), «Հարազատ տուն» (1962) և այլ գրքեր, որոնցում արտացոլել է թշնամու թիկունքում սովետական մարդկանց հերոսական պայքարը։ Վերշիդորայի գլխավորած դիվիզիայի շարքերում է մարտնչել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշաններով։