Պյոտր Շմիդտ
From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Պետրովիչ Շմիդտ (ռուս.՝ Пётр Петрович Шмидт, փետրվարի 17, 1867(1867-02-17), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1906(1906-03-19), Բերեզան), ռուս հեղափոխական, դեմոկրատ, Սևծովյան նավատորմի լեյտենանտ, 1905 թվականի Սևաստոպոլի ապստամբության ղեկավարներից։
Պյոտր Շմիդտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1867(1867-02-17) |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1906(1906-03-19) (39 տարեկան) |
Մահվան վայր | Բերեզան |
Գերեզման | Komunariv Cemetery |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Մասնագիտություն | հեղափոխական և սպա |
Ծնողներ | հայր՝ Q4525713? |
Պարգևներ և մրցանակներ | |
Pyotr Schmidt Վիքիպահեստում |
Ծնվել է Օդեսայում, ազնվական, տոհմիկ ծովային սպայի ընտանիքում։ 1886 թվականին ավարտել է Պետերբուրգի ծովային ուսումնարանը։ Ծառայել է Բալթիկ ծովում, Խաղաղ օվկիանոսում, 1905 թվականից՝ Սևծովյան նավատորմում (ականակրի հրամանատար)։ Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության սկզբին Սևաստոպոլոլմ հիմնադրել է «ժողովրդի բարեկամ սպաների միությունը», ապա մասնակցել է ծովային տրանսպորտում առաջին արհմիութենական կազմակերպություններից մեկի ստեղծմանը (Օդեսա)։ 1905 թվականին ձերբակալվել է նավաստիների, բանվորների ու զինվորների միտինգներին ելույթ ունենալու և քաղաքական ցույցին մասնակցելու համար։ Բանվորները Շմիդտին ընտրել են Սևաստոպոլի Բանվորական դեպուտատների սովետի ցմահ դեպուտատ և կարողացել են ազատել տալ բանտից[փա՞ստ]։ Սևաստոպոլյան ապստամբության սկզբին զինվորների սոցիալ-դեմոկրատական կազմակերպության առաջարկով Շմիդտը, դարձել է ապստամբության ղեկավար և նոյեմբերի 14 (27) թվականին ժամանել «Օչակով» հածանավ։ Նոյեմբերի 15 (28) թվականին Շմիդտը ձերբակալվել է և ապստամբության մյուս ղեկավարների հետ գնդակահարվել 1906 թվականի մարտի 6 (19)-ին։