Պիրենեյան պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Պիրենեյան պատերազմներ[3], Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Պիրենեյան թերակղզում 19-րդ դարի սկզբում տեղի ունեցած զինված հակամարտությունների համախումբ, որոնց ընթացքում Նապոլեոնյան կայսրությունը դիմակայում էր Իսպանիայի, Պորտուգալիայի և Անգլիայի դաշինքին[4][5][6][7][8][9]։
Թվական | 1808 թվականի մայիսի 2 (կամ 1807 թվականի հոկտեմբերի 27[1]) - 1814 թվականի ապրիլի 17[2] (5 տարի, 11 ամիս, 2 շաբաթ և 1 օր) |
---|---|
Մասն է | Նապոլեոնյան պատերազմներ |
Վայր | Իսպանիա, Պորտուգալիա |
Արդյունք | Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հաղթանակ, Վիեննայի վեհաժողով |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն Իսպանական կայսրություն | Առաջին ֆրանսիական կայսրությունՖրանսիական կայսրություն Իսպանիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Ա. Ու. Վելինգթոն Ու. Բերեսֆորդ | Նապոլեոն I Ժ. Բոնապարտ |
Կողմերի ուժեր | |
Տես ներքևում | Տես ներքևում |
Ռազմական կորուստներ | |
Տես ներքևում | Տես ներքևում |
Ընդհանուր կորուստներ |
Իսպանիայում պատերազմը մեկնարկեց 1808 թվականի մայիսի 2-ին սկսված Մադրիդյան ապստամբությամբ, որը դաժանորեն ճնշվեց ֆրանսիական զորքերի կողմից։ Չնայած թերակղզում ռազմական գործողությունները չէին դադարում ընդհուպ մինչև 1814 թվականին Նապոլեոնի մեկուսացում և պիրենյան բանակի ապահովման համար պահանջվում էր հսկայական նյութական ռեսուրսներ՝ այդ ռազմաճակատը (այնպես ինչպես և նապոլեոնյանը) նշանակալի դեր չկատարեց Նապոլեոնի և այլ գերտերությունների հակամարտության լուծման գործում[7]։
Որոշ առումներով իսպանական արշավանքը ծառայել է որպես 1812 թվականի ռուսական արշավանքի փորձ։ Վճռորոշ ճակատամարտի բացակայությունը, լայնամասշտաբ պարտիզանական շարժումը, թշնամաբար տրամադրված տարածքներից ռազմավճարի ստացման խնդիրները քամում էին նվաճողների ուժերը։ Որպես հետևանք նապոլեոնյան բանակը կրում էր ցավագին անհաջողություններ (Բաիլենի ճակատամարտ և այլն)[7]։
Միևնույն ժամանակ անգլիացիների համար Պիրենյան թերակղզին դարձավ ցամաքային զորքերի հիմնական թատերաբեմ, որտեղ լիարժեքորեն դրսևորվեց դուքս Վելինգթոնի հրամանատարական տաղանդը։ Անձամբ Նապոլեոնը Սուրբ Հեղինեի կղզում խոստովանեց. - «Իսպանիայի այդ դժգույն պատերազմը դարձավ արյունահոսող վերք՝ Ֆրանսիայի անհաջողության սկզբնաղբյուր»[10]։