From Wikipedia, the free encyclopedia
Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ, Օմայյան խալիֆայության կողմից դեպի Պիրենեյան թերակղզի կատարված արշավանքներն են, հիմնականում 711 թվականից 788 թվականներին։ Նվաճումների արդյունքում անկում ապրեց Վեստգոթական թագավորությունը և հիմնադրվեց Կորդովայի ամիրայությունն Աբդ ար-Ռահման I-ի գլխավորությամբ, ով ավարտեց մուսուլմանական Իբերիայի միավորումը կամ ալ-Անդալուսի հիմնումը (756–788): Նվաճման արդյունքում Օմայյան խալիֆայությունը իր տարածքները ընդլայնեց մինչև Եվրոպա։
Վաղ պատմություն | |
---|---|
Նախապատմական Իբերիա | |
Հռոմեական Հիսպանիա | |
Միջնադարյան Իսպանիա | |
Վեստգոթական թագավորություն | |
Աստուրիայի թագավորություն | |
Սվեբական թագավորություն | |
Բյուզանդական Իսպանիա | |
Ալ-Անդալուս | |
Ռեկոնկիստա | |
Իսպանիայի թագավորություն | |
Ընդարձակման ժամանակաշրջան | |
Լուսավորության ժամանակաշրջան | |
Հանրապետություն | |
Հավազդում և Հեղափոխություն | |
Առաջին Հանրապետություն | |
Վերածնունդ | |
Երկրորդ Հանրապետություն | |
Ֆրանկոյի օրոք | |
Քաղաքացիական պատերազմ | |
Իսպանական պետականություն | |
Ժամանակակից | |
Անցում դեմի ժողովրդավարություն | |
Ժամանակակից Իսպանիա | |
Թեմաներ | |
Տնտեսական պատմություն | |
Ռազմական պատմություն | |
Իսպանիայի պորտալ |
Արաբների զորքերը գլխավորում էր Թարիք իբն Զիյադը, ով 711 թվականին ափ իջավ Ջիբրալթարում, իսկ նրա գլխավորած բանակը կազմված էր մեծ մասամբ բերբերներով[1]։ Նա իր արշավանքը սկսեց հյուսիսից և հաղթեց Գվադալետեի ճակատամարտում Ռոդերիկի գլխավորած զորքին։ 717 թվականի դրությամբ նրա արաբական զորքերը կտրեցին Պիրենեյները և հասան Սեպտիմանիա և Պրովանս (734)։
Նախապես ինչ էր պատահել Պիրենեյան թերակղզում 8-րդ դարի սկզբին անհայտ է։ Քրիստոնեական աղբյուրներից միայն 754 թվականի պատմագրությունն է հայտնի, որը պատմում է մինչև 754 թվականի դեպքերը, սակայն այն այնքան էլ վստահելի չէ։ Չկան տեղեկությունները հաստատող մուսուլմանական աղբյուրներ։ Մուսուլմանական աղբյուրները հիմնականում պատմում են հետագա դեպքերի մասին։
Արքա Ռոդերիկի մասին քիչ բան է հայտնի, կան տեղեկություններ, որ նա բարեկամական կապ է ունեցել Աքիլլա II-ի հետ, ով Վիտիսայի որդին էր[2]։
Կա պատմություն նաև Կուետայի դուքս Խուլիանի մասին, ում կնոջը կամ աղջկան բռնաբարել է Ռոդերիկը[3]։ Այնուամենայնիվ այս պատմությունները չեն ներառվել մուսուլմանների աղբյուրներում[4]։
Համաձայն ավելի ուշ շրջանի պատմագիր Իբն Աբդ-էլ-Հակեմի, 711 թվականին Թարիք Իբն Զիյադը 1700 լավ զինված զորքով Հյուսիսային Աֆրիկայից ներխուժեց Իսպանիայի հարավային հատված[5]։ Այնուամենայնիվ որոշ տվյալներով նա ուներ 12.000 մարտիկ[6]։ Ըստ Իբն Աբդ-էլ-Հակեմի, ով գրել է դեպքերից մեկ և կես դար հետո, Անդալուսի ժողովուրդը չի դիմադրել նրանց, մտածելով, որ նրանք առևտրականներ են և ժամանակավոր հանգրվանել են թերակղզում։ Արաբները հաղթեցին Վեստգոթական բանակին Ռոդերիկ թագավորի գլխավորությամբ Գվադալետեի ճակատամարտում 712 թվականին։ Թարիքը և նրա զինակից Մուսա Իբն Նուսայրը երկուսով տիրեցին Պիրենեյան թրակղզու մեծ մասին մոտ 10,000–15,000 զորքով[7]։
Ըստ արաբ պատմիչ Մուհամմադ իբն Ջարիր ալ-Տաբարիի[8] Պիրենեյան թերակղզի արաբները ներխուժել են դեռ վաթսուն տարի առաջ Ուսման խալիֆի օրոք։ 13-րդ դարի մեկ այլ արաբ պատմիչ Իբն Կաթիրը[9] պատմել է մեկ այլ արշավանքի մասին, որը ղեկավարել են ոմն Աբդ Ալլահ բին Նաֆի ալ Հուսեյնի և Աբդ Ալլահ բին Նաֆի Աբդ ալ Կայսի գլխավորությամբ[10]։ Այնուամենայնիվ այս ներխուժումը չի հաստատվում ժամանակից պատմաբանների կողմից։
Տարիքի առաջին արշավանքի ժամանակ նրա զորքը կազմված էր հիմնականում բերբերներից, որոնք վերջերս էին ընդունել իսլամ։ Հնարավոր է, որ այս ներխուժումը շարունակությունն էր նախաիսլամական ասպատակությունների և հնարավոր է, որ չէին պլանավորել իրականացնել որևէ նվաճում։ ըստ 754 թվականի ժամանակագրության և ավելի ուշ իսլամական աղբյուրների ասպատակություններ եղել են նաև նախորդ տարիներին և Տարիքի բանակը ներկա է եղել ճակատամարտից։ Այս վարկածը հաստատում է մի իրողություն, համաձայն վորի բանակը ղեկավարել է մի բերբեր, ում անունը Մուսա էր, ով եղել էր Օմայյանների տեղապահը Հյուսիսային ամերիկայում։ Ըստ պատմաբան Աբդ ալ Վահիդ Դհանուն Տահայի, Տարիքը որոշել էր անցնել նեղուցը առանց իմանալու Մուսայի մասին[11]։ Ըստ 754 թվականի ժամանակագրության շատ քաղաքացիներ նախընտրել էին հեռանալ լեռներ, քան պաշտպանել իրենց քաղաքները, ինչը բացատրում է ինչու արաբները կարողացան արագորեն հասնել հաջողության։
Ըստ 754 թվականի ժամանակագրության Ռոդերիկը և նրա գոթական բանակը հույս չունեին որ իրենց թագավորությունը կդիմակայի փորձությանը։ Սա միակ աղբյուրն է ճակատամարտի մասին և մանրամասն տվյալներ պատմաբաններին հայտնի չէ։ Ճակատամարտի վայրը հստակ պարզ չէ, սակայն հավանաբար այն տեղի է ունեցե Գուադալետե գետի մոտ։
Ռոդերիկը համարվում է որ սպանվել է ճակատամարտում, իսկ նրա բանակը ջախջախիչ պարտություն կրեց` թողնելով Սեստգոթերին առանց առաջնորդի և անկազմակերպ, մասնակի որովհետև վեստգոթերը կազմում էին բնակչության 1-2 տոկոսը[12]։ Այս պարտությունը նվաճողների համար դաշտը թողեց ազատ[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.