Գալիսիայի թագավորություն

From Wikipedia, the free encyclopedia

Գալիսիայի թագավորություն

Գալիսիայի թագավորություն (լատին․՝ Reino de Galiza՝ ռեյնո դե գալիսա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 409-1833 թվականներին։ Հիմնադրել է սվև Հերմերիկը (լատին․՝ Hermericus) 409-585 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր թագավորական տոհմեր։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ։

Արագ փաստեր
Գալիսիայի թագավորություն
  910 - 1833  
Thumb Thumb

Նշանաբան՝
Hoc hic misterium fidei firmiter profitemur

Քարտեզ

Thumb
(11-րդ դար)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բրագա, Տույ, Օվիեդո, Լեոն, Սանտյագո դե Կոմպոստելա
Լեզու Գալիսերեն-պորտուգալերեն, կաստիլերեն
Կրոն Քրիստոնեություն
Հիմն Antiga Marcha do Reino de Galicia
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Պետության գլուխ թագավոր
Փակել

Առաջին շրջանում մայրաքաղաքներն էին Բրագա և Տույ քաղաքները, զարգացած միջնադարում՝ Աստուրիայի թագավորությունից անջատվելուց հետո՝ Օվիեդոն և Լեոնը։ 11-րդ դարում վերականգնված Գալիսիայի թագավորության մայրաքաղաքն է դառնում Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը, որը ավելի քան ութ դար մնում է Գալիսիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի խալիֆայությունը, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա։ Տարբեր ժամանակաշրջաններում այն ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն էր ունեցել Նավառայի թագավորության վրա։

11-րդ դարում Գալիսիայի թագավորությունը վերստին կարողացավ անկախանալ. մինչ այդ նա հանդես էր գալիս Վեստգոթական թագավորության, ապա՝ Աստուրիայի կազմում։ Պարբերաբար ենթարկվել էր Կորդովայի ամիրայության, ապա՝ Կորդովայի խալիֆայության հարձակումներին։

Գալիսիայի թագավորությունն ի սկզբանե քրիստոնյա երկիր չէր, որը հիմնադրվել էր՝ անջատվելով Հռոմեական կայսրությունից` համանուն հռոմեական պրովինցիայի տարածքում։ Այն կարճ ժամանակով հայտնվել էր արաբների լծի տակ` Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո[1]։ 13-րդ դարում Գալիսիան դարձավ Կաստիլիայի թագավորության հպատակ երկիրը, սակայն պահպանեց իր թագը նույնիսկ Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանում՝ պատմության ասպարեզից հեռանալով 1833 թվականին։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.