Պետրոս III
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս III (ռուս.՝ Пётр III Фëдорович, Պյոտր III Ֆյոդորովիչ, փետրվարի 10 (21), 1728[1][2], Քիլ, Գերմանիա[3][4][1] - հուլիսի 6 (17), 1762[5], Ropsha, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[6][7][8][…]), 1762 թվականին եղել է Ռուսաստանի կայսր։ Նա ծնվել է Քիլում, որպես Կառլ Պետրոս Ուլրիխ (գերմ.՝ Karl Peter Ulrich), Կարլ Ֆրիդրիխի և Աննա Պետրովնայի միակ որդին էր։ Գերմանացի Պետրոսը հազիվ էր խոսում ռուսերեն և վարում էր խիստ պրուսական քաղաքականություն, ինչը նրան դարձրեց ոչ ժողովրդական առաջնորդ։ Նրան տապալեցին և հնարավոր է սպանեցին իր գերմանացի կնոջ՝ Անհալթ-Ցերբստի արքայադուստր Սոֆիայի գլխավորած դավադրության արդյունքում, որը նրան հաջորդեց գահին որպես Եկատերինա Երկրորդ։ Այնուամենայնիվ, մեկ այլ տեսություն համաձայն, նա մահացել է թիկնապահի հետ հարբած ծեծկռտուքի հետևանքով, երբ նրան գերի էին պահում Եկատերինայի հեղաշրջումից հետո[9]։
Պետրոս III ռուս.՝ Пётр III | |
---|---|
Ամբողջ Ռուսաստանի կայսր | |
Իշխանություն | 1762 թվականի հունվարի 5 - հուլիսի 9 |
Լրիվ անուն | Կառլ Պետրոս Ուլրիխ Պյոտր Ֆյոդրովիչ |
Ծնվել է՝ | 1728 թվականի փետրվարի 21 |
Ծննդավայր | Քիլ, Հոլշտայն-Գոթորպի դքսություն |
Մահացել է՝ | 1762 թվականի հուլիսի 17 մարդասպանություն[1] |
Վախճանի վայր | Ռոփշա, Ռուսական կայսրություն |
Թաղվել է՝ | Պողոս-Պետրոս տաճար |
Պողոս-Պետրոս տաճար, Ալեքսանդր Նևսկու մայրավանք և Annunciation Church of the Alexander Nevsky Lavra | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Նախորդ | Ելիզավետա Պետրովնա |
Հաջորդող | Եկատերինա II |
Ուղեկից | Եկատերինա II |
Տոհմ | Ռոմանովներ |
միապետ | |
Հայր | Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորպսկի |
Մայր | Աննա Պետրովնա |
Երեխաներ | Պավել I, Աննա Պետրովնա |
Հավատք | նախ՝ բողոքականություն, ապա՝ ռուս ուղղափառ եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Չնայած իր ընդհանուր վատ համբավին՝ կարճ ժամանակահատվածում Պետրոսը կատարել է որոշ առաջադիմական բարեփոխումներ։ Նա հռչակեց կրոնական ազատություն (ժամանակի համար շատ լուսավոր քայլ) և խրախուսեց կրթությունը։ Նա ձգտում էր արդիականացնել ռուսական բանակը։ Նա վերացրեց գաղտնի ոստիկանությունը, որը տխրահռչակ էր իր կողմից գործադրվող ծայրահեղ բռնությունների համար, և անօրինական դարձրեց հողատերերի կողմից սպանելը իրենց ճորտերին՝ առանց դատարան դիմելու։ Եկատերինան որդեգրեց իր որոշ բարեփոխումներ[10]։