Պեպտիկ խոց
From Wikipedia, the free encyclopedia
Պեպտիկ խոց, ստամոքսի, 12-մատյա աղիքի լորձաթաղանթի կամ երբեմն կերակրափողի ստորին հատվածի ներքին թաղանթի դեֆեկտ[1][2]։ Ստամոքսում խոցը կոչվում է ստամոքսի խոց, իսկ 12-մատնյա աղիքի խոցը՝ դուոդենալ[1]։ Դուոդենալ խոցի ամենից բնորոշ ախտանիշներն են գիշերը արթնանալը վերորովայնային շրջանի ցավերից կամ վերորովայնային ցավերի հանգստացումը ուտելու ընթացքում[1]։ Ստամոքսի խոցի դեպքում ցավը կարող է ուժեղանալ ուտելու ընթացքում[3]։ Ցավը հիմնականում նկարագրվում է այրող կամ բութ ձևով[1]։ Այլ ախտանիշներն են գղտոցները, սրտխառնոցը, քաշի կորուստը կամ վատ ախորժակը[1]։ Մեծահասակների մեկ երրորդը չունեն սիմպտոմներ[1]։ Բարդություններն են՝ արյուահոսություններ, թափածակում, ստամոքսից սննդախյուսի անցման դժվարացում[4]։ Արյունահոսություն լինում է մարդկանց 15%-ի մոտ[4]։
Պեպտիկ խոց | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Helicobacter pylori infectious disease? և Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ |
Հիվանդության ախտանշաններ | epigastric pain?, այրոց, մելենա և hematemesis? |
Վնասում է | STOM? և տասներկումատնյա աղի |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Peptic ulcers Վիքիպահեստում |
Հիմանական պատճառները ներառում են Հելիկոբակտեր պիլորի բակտերիան և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները (ՈՍՀԲԴ)[1]։ Այլ ոչ հիմնական պատճառներն են ծխելը, սթրեսը, որը կարող է առաջացնել լուրջ հիվանդություն, Բեխչետի հիվանդությունը, Զոլինգեր-Էլիսոնի սինդրոմը, Կրոնի հիվանդությունը և լյարդի ցիռոզը[1][5]։ Տարեցները ավելի զգայուն են ՈՍՀԲԴ-ների խոց առաջացնելու ազդեցություններին[1]։ Դիագնոզը կասկածելի է միայն առկա սիպտոմների հիմնավորմամբ, այն պետք է հաստատվի էնդոսկոպիկ կամ բարիումով ռենտգեն հետազոտության միջոցով[1]։ Հելիկոբատեր պիլորին հայտնաբերվում է արյան մեջ հակամարմինների հայյտնաբերման, ստամոքսի բիոպսիայի, միզանյութի շնչական թեստի, անտիգենային մեթոդի միջոցով[1]։ Կան որոշ հիվանդություններ ինչպիսիք են ստամոքսի քաղցկեղը, ստենոկարդիան, ստամոքսի բորբոքումը, խոլեցիստիտը որոնք ունեն նմանատիպ ախտանիշներ[1]։
Սննդակարգը կարևոր նշանակություն չունի խոցերի ոչ առաջացման, ոչ էլ կանխարգելման հարցում[6]։ Բուժումը ներառում է որոշ միջոցառումներ․ դադարեցնել ծխելը, ՈՍՀԲԴ-ների, ալկոհոլի օգտագործումը և նշանակել ստամոքսի թթվայնությունը իջեցնող դեղամիջոցներ[1]։ Ստամոքսի թթվայնությունը իջեցնող դեղերը հիմնականում պրոտոնային պոմպի ինհիբիտորներն են (ՊՊԻ) կամ H2 ընկալիչների բլոկատորներ, որոնք ցուցված են ընդունել 4 շաբաթ[1]։ Խոցերը, որոնց առաջացման պատճառը Հելիկոբակտեր պիլորին է բուժումը ներառում է ամոքսացիլին, կլարիթրոմիցին և ՊՊԻ[7]։ Անտիբիոտիկակայուն ռեզիստենտականությունը ժամանակի ընթացքում մեծանում է, որը կարող է պատճառ դառնալ բուժման էֆեկտիվության անկման[7]։ Արյունահոսող խոցերի բուժման համար ցուցում է էնդոսկոպիան, իսկ բաց վիրահատությունը օգտագործվում է, եթե անհնար է էնդոսկոպիայով արյունահոսության դադարեցումը[4]։
Պեպտիկ խոցը առկա է բնակչության 4%-ի մոտ[1]։ 2015 թվականին նոր խոցեր հայտնաբերվել են շուրջ 87․4 միլիոն մարդկանց մոտ ամբողջ աշխարհում։ Մարդկանց 10%-ի մոտ կյանքի որևէ պահին զարգանում է պեպտիկ խոց[8]։ 1990 թվականին մահերի թիվը եղել է 327,000, իսկ 2015 թվականին մահերի թիվը բավականին իջել է հասնելով 267,500-ի։ Պեպտիկ խոցի պերֆորացիան առաջին անգամ նկարագրվել է 1670 թվականին, երբ այն հայտնաբերվել է Անգլիայի արքայադուստր Հենրիետայի մոտ[4]։ Հելիկոբակտեր պիլորիի խոց առաջացնելու հատկությունը բացահայտել են Բարրի Մարշալը և Ռոբին Վարենը 20-րդ դարի վերջում և այդ հայտագործության համար 2005 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի[9]։