From Wikipedia, the free encyclopedia
«Պենտհաուս»[1] (կորեերեն՝ 펜트하우, անգլ.՝ The Penthouse: War in Life), հարավկորեական հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում են Լի Ջի Ան, Կիմ Սո Յոնը, Իյուջինը, Ում Կի Ջունը, Յուն Չոն Հունը և Փաք Ին Սոկը[2][3]։ Հեռուստասերիալը, նկարահանված Ջու Դոն Մինի և գրված Քիմ Սուն Օկի կողմից[4], պատմում է անշարժ գույքի և կրթության համար պատերազմի, առաջինը լինելու մասին[5][6]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ SBS հեռուստաալիքով[7]։ Առաջին թիզերը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին[8]։ Երկրորդ եթերաշրջանի թիզերը թողարկվել է 2021 թվականի հունվարի 12-ին[9][10]։
Պենտհաուս | |
---|---|
Ժանր | մելոդրամա, thriller television program?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Գլխավոր դերերում | Քին Սան-յուն, Յուջին, Կիմ Սո Յոն, Օմ Գի Ջուն, Yun Jong-hun?, Shin Eun-kyung?, Bong Tae-gyu? և Yoon Joo-hee? |
Սցենարիստ | Kim Soon-ok? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 48 |
Էկրաններին է | հոկտեմբերի 26, 2020-ից սեպտեմբերի 10, 2021-ը |
Հեռուստաալիք | SBS TV? |
Ընկերություն | Studio S? և Chorokbaem Media? |
Հաջորդ | The Penthouse 2: War in Life? և The Penthouse 3: War in Life? |
Պաշտոնական կայքէջ |
1-ին եթերաշրջանի ավարտին հեռուստասերիալն 5,3 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 9-րդ հորիզոնականը[11]։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 21 անգամ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հունվարի 5-ը[12]։
Ըստ հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի ավարտի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի, հեռուստասերիալը՝ 5, 69 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 8-րդ հորիզոնականը[11]։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 13 անգամ՝ 2021 թվականի փետրվարի 19-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը[13]։
Սեզոն | Էպիզոդներ | Թողարկումներ | |||
---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | ||||
1 | 21 | Հոկտեմբերի 26, 2020 | Հունվարի 5, 2021 | ||
2 | 13 | Փետրվարի 19, 2021 | Ապրիլի 2, 2021 |
«Պենտհաուսը» պատմում է Հերա պալատում ապրող հարուստ ընտանիքների և Չեոանգա արվեստի դպրոցում սովորող նրանց երեխաների պատմությունը։
Շիմ Սու Րյոնը ողբերգական անցյալով էլեգանտ և հարուստ կին է։ Նրա ամուսինը՝ Ջու Դանթեն, հաջողակ բիզնեսմեն է։ Հետագայում նա իմանում է, որ ամուսինն իրենից ինչ-որ բան է թաքցնում։
Օ Յուն Հին հասարակ ընտանիքից է։ Նա ավագ դպրոցից վատ հարաբերությունների մեջ է Չոն Սու Ջինի հետ։ Չոն Սու Ջինը հայտնի սոպրանո է, որի հայրը Չեոանգա արվեստի դպրոցի տնօրենն է։ Նրանք և Հա Յուն Չոլը գտնվում են սիրային եռանկյունու մեջ։
Այս երեք կանայք պատրաստ են ամեն բան անել իրենց երեխաների համար։ Սակայն, նրանց կյանքը սկսվում է կործանվել, երբ խորհրդավոր մի աղջիկ՝ Մին Սոլ Ան, Հերա պալատում երեկույթի ժամանակ ընկնում է Հերա աստվածուհու արձանի վրա և մահանում է։ Հերա պալատի բնակիչները փորձում են թաքցնել այն փաստը, որ աղջիկը մահացել է պալատի տարածքում, ինչպես նաև սկսում են միմյանց կասկածել աղջկա սպանության մեջ։
«Պենտհաուսի» երկրորդ եթերաշրջանը կենտրոնացած է Շիմ Սու Րյոնի գաղտնիքի, Չոն Սու Ջինի վրեժի և Հերա պալատի երեխաների վրա, որոնք ցանկանում են լավագույնը լինել Չեոանգա արվեստի դպրոցում և դպրոցի փառատոնի ժամանակ հաղթել գլխավոր մրցանակը
Հեռուստասերիալի արտադրության համար ծախսվել է 31 միլիարդ վոն՝ յուրաքանչյուր սերիայի համար 670 միլիոն վոն[14]։ 2019 թվականի սեպտեմբերին սկսվել է հեռուստասերիալի պլանավորումն ու նախապատրաստումը[15]։
Առաջին եթերաշրջանն երկարաձգվել է ևս մեկ սերիայով, որպեսզի այն ավարտվի երեքշաբթի օրը[16]։
2020 թվական նոյեմբերին հեռուստասերիալն պաշտոնապես երկարաձգվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով՝ յուրաքանչյուրում 12 սերիա։ Նաև հայտարարվել է, որ եզրափակիչ եթերաշրջանները եթեր են հեռարձակվելու ուրբաթ և շաբաթ օրերին, ի տարբերություն առաջին եթերաշրջանի, որի սերիաները ցուցադրվել են երկուշաբթի և շաբաթ օրերին[17]։
Իյուջին ստացել է հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ հինգ տարի դադարից հետո[18]։ Հեռուստասերիալի քասթինը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին[19] և ավարտվել է 2020 թվականի հունվարին[20]։ Սկզբնապես 2020 թվականի փետրվարին պլանավորված սցենարի ընթերցումը հետաձգվել է մինչև նույն թվականի մարտը՝ COVID-19 համավարակի պատճառով[21]։ Ում Կի Ջունը միացել է դերասանական կազմին ապրիլին[22]։
Նկարահանումները դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին, քանի որ երկրորդ պլանի դերասաններից մեկի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Հաջորդ օրը հաստատվել է, որ Ում Կի Ջունի, Փաք Ին Սոկի և Բոն Տե Գյուի թեստերը բացասական են[23]։
Առաջին թիզերը ցուցադրվել է SBS հեռուստաալիքի եթերով 2020 թվականի սեպտեմբերի 22-ին[24][25][26]։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին SBS TV-ով և ցուցադրվել է յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի՝ կորեայի ժամանակով ժամը 22։00-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 19-ին և ցուցադրվել է յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ՝ կորեայի ժամանակով ժամը 22։00-ին[27]։
Պենտհաուս | |
---|---|
Ժանր | մելոդրամա, thriller television program?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա |
Տևողություն | 97:27 |
Լեզու |
|
Լեյբլ |
|
Թողարկվել է 2021 թվականի փետրվարի 3-ին[28][29] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Life» | 3:34 | |||||||
2. | «Crown» | 3:03 | |||||||
3. | «Desire» | 4:12 | |||||||
4. | «You left to me (Feat. O'z Mood)» (내게 남은 그대 (Feat. 오즈무드)) | 3:21 | |||||||
5. | «Higher» | 3:47 | |||||||
6. | «Penthouse» (펜트하우스) | 3:06 | |||||||
7. | «A Blinded Person By Greed» (탐욕에 눈이 먼 자) | 2:45 | |||||||
8. | «Time To Reveal The Truth» (진실을 밝힐 시간) | 3:35 | |||||||
9. | «A Place Dizzyingly High And Distant» (아찔하게 높고 아득하게 먼 그 곳) | 3:18 | |||||||
10. | «Their Own World» (그들만의 세상) | 4:23 | |||||||
11. | «Heart Filled With Tears» (눈물로 채워진 심장) | 3:39 | |||||||
12. | «Schadenfreude» (샤덴프로이데) | 3:34 | |||||||
13. | «Evil's Victory» (악의 승리) | 3:19 | |||||||
14. | «Where Is The Truth?» (무뎌진 진실은 어디에) | 2:37 | |||||||
15. | «Everything I Wanted To have» (내가 가지고 싶었던 모든 것) | 2:23 | |||||||
16. | «Preparation For Revenge» (복수를 위한 준비) | 3:53 | |||||||
17. | «The Beginning Of Obsession» (집착의 시작) | 2:33 | |||||||
18. | «Another Class» (클래스가 다른 아이들) | 3:00 | |||||||
19. | «I Promise To Protect You Forever» (지켜줄게요, 영원히) | 2:55 | |||||||
20. | «Mama Boy» (마마보이) | 3:07 | |||||||
21. | «Hera Pride» (헤라 부심) | 2:17 | |||||||
22. | «I'm Not A Criminal» (저는 범인이 아니에요) | 2:49 | |||||||
23. | «Unfair Death» (억울한 죽음) | 3:47 | |||||||
24. | «Non-Smiling People Although Having Taken Everything» (빼앗고도 웃지 못하는 사람들) | 2:44 | |||||||
25. | «Just The Beginning» (시작에 불과해) | 3:23 | |||||||
26. | «Dangerous Revenge» (위험한 복수) | 2:47 | |||||||
27. | «A Secret Story» (은밀한 이야기) | 4:21 | |||||||
28. | «Bloody Hera Palace» (핏빛 헤라팰리스) | 3:05 | |||||||
29. | «I Know What You've Done» (네가 한 짓을 알고 있다) | 2:41 | |||||||
30. | «Desperate Maternal Love» (처절한 모성애) | 3:29 | |||||||
97:27 |
Մրցանակ | Տարեթիվ | Անվանակարգ | Առաջադրված | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
SBS Drama Awards | 2020 | Գլխավոր մրցանակ (դեսան) | Կիմ Սո Յոն | Առաջադրված | [36] |
Կարճատև կամ երկարատև դրամայում լավագույն դերասանական վարպետության մրցանակ | Ում Կի Ջուն | Հաղթանակ | [37] | ||
Իյուջին | Հաղթանակ | ||||
Կիմ Սո Յոն | Հաղթանակ | ||||
Լի Ջի Ա | Հաղթանակ | ||||
Բոն Տե Գյու | Հաղթանակ | ||||
Յուն Չոն Հուն | Հաղթանակ | ||||
Շին Ին Կյոն | Հաղթանակ | ||||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Փաք Ին Սոկ | Հաղթանակ | |||
Լավագույն երիտասարդ դերասանուհի | Քիմ Հյոն Սու | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Յուն Ջու Հի | Առաջադրված | |||
Լավագույն աջակցող թիմ | Պենտհաուս | Առաջադրված | |||
Լավագույն նոր դերասան | Հա Դո Կվոն | Առաջադրված | |||
Կիմ Յոնգ Դե | Առաջադրված | ||||
Լավագույն նոր դերասանուհի | Չո Սու Մին | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.