Պենտհաուս (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
«Պենտհաուս»[1] (կորեերեն՝ 펜트하우, անգլ.՝ The Penthouse: War in Life), հարավկորեական հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում են Լի Ջի Ան, Կիմ Սո Յոնը, Իյուջինը, Ում Կի Ջունը, Յուն Չոն Հունը և Փաք Ին Սոկը[2][3]։ Հեռուստասերիալը, նկարահանված Ջու Դոն Մինի և գրված Քիմ Սուն Օկի կողմից[4], պատմում է անշարժ գույքի և կրթության համար պատերազմի, առաջինը լինելու մասին[5][6]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ SBS հեռուստաալիքով[7]։ Առաջին թիզերը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին[8]։ Երկրորդ եթերաշրջանի թիզերը թողարկվել է 2021 թվականի հունվարի 12-ին[9][10]։
Պենտհաուս | |
---|---|
![]() | |
Ժանր | մելոդրամա, thriller television program?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Գլխավոր դերերում | Քին Սան-յուն, Յուջին, Կիմ Սո Յոն, Օմ Գի Ջուն, Yun Jong-hun?, Shin Eun-kyung?, Bong Tae-gyu? և Yoon Joo-hee? |
Սցենարիստ | Kim Soon-ok? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 48 |
Էկրաններին է | հոկտեմբերի 26, 2020-ից սեպտեմբերի 10, 2021-ը |
Հեռուստաալիք | SBS TV? |
Ընկերություն | Studio S? և Chorokbaem Media? |
Հաջորդ | The Penthouse 2: War in Life? և The Penthouse 3: War in Life? |
Պաշտոնական կայքէջ |
1-ին եթերաշրջանի ավարտին հեռուստասերիալն 5,3 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 9-րդ հորիզոնականը[11]։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 21 անգամ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հունվարի 5-ը[12]։
Ըստ հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի ավարտի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի, հեռուստասերիալը՝ 5, 69 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 8-րդ հորիզոնականը[11]։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 13 անգամ՝ 2021 թվականի փետրվարի 19-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը[13]։