![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Portret_van_Pietro_della_Valla%252C_RP-P-1909-4464.jpg/640px-Portret_van_Pietro_della_Valla%252C_RP-P-1909-4464.jpg&w=640&q=50)
Պեդրո դելլա Վալլե
From Wikipedia, the free encyclopedia
Պեդրո Դելլա-Վալլե (իտալ.՝ Pietro Della Valle, ապրիլի 11, 1586(1586-04-11)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4] - ապրիլի 21, 1652(1652-04-21)[5][1][2][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի արիստոկրատ, ճանապարհորդ, գրող, կոմպոզիտոր և երաժշտական քննադատ, դիվանագետ։ Իր դեպի Ասիա տասներկու տարի տևած ճանփորդության ընթացքում նա եղավ Օսմանյան կայսրությունում (Ստամբուլ, Հոնիական կղզիներ, Եգիպտոս, Պաղեստին), Պարսկաստանում, Հնդկաստանում։ Ժյուլ Վեռնը նրան անվանել է «առաջին զբոսաշրջիկ», քանի որ ունենալով հսկայական կարողություն, նա ճանապարհորդել է ոչ թե փող աշխատելու, կամ ինչ որ գործերով, այլ սեփական հետաքրքրությունը բավարարելու համար։ Նա նկարագրել է ամբողջ տեսածը օրագրում և նամակներում, որոնք հետագայում լույս տեսան։ Լատիներենից պարսկերեն ու իտալերեն թարգմանեց երկնային մարմինների շարժման մասին։ Ինտուիցիայի շնորհիվ նրան հաջողվեց հասկանալ սեպագրի կարևորությունը. Պեդրոն հասկացավ, որ դա ոչ թե նախշ է, այլ տեքստ։ Նրա կողմից կրկնօրինակած նշանները Եվրոպա բերված առաջին սեպագիր գրերն էին։ Պեդրոյի հետ ճանապարհորդած վրացի աղջիկը Եվրոպա բերեց առաջին պարսկական կատուներին։ Պեդրո Դելլա-Վալլեն գնեց և իր հետ Հռոմ բերեց երեք նկարներով մումիա, որոնք հետո կոչվեցին Ֆայյումական։ Հավաքում և հայտնաբերում էր յուրահատուկ գրքեր, գրառումներ, ձեռագրեր և առաջինն էր, ով Եվրոպա բերեց Սամարիական հնգամատյանը։ Պեդրո Դելա-Վալլեի աշխատանքները անգնահատելի տեղեկություններ են տալիս նրա կողմից այցելած երկրների կյանքի ու սովորույթների, ինչպես նաև այն կարևոր իրադարձությունների մասին, որոնց նա ներկա է գտնվել։ Եղել է Դեն Լինչեի ակադեմիայի անդամ։
Պեդրո դելլա Վալլե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1586(1586-04-11)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
Մահացել է | ապրիլի 21, 1652(1652-04-21)[5][1][2][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Գերեզման | Սանտա Մարիա ին Արաչելի[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, կոմպոզիտոր և գրող |
Ամուսին | Sitti Maani Gioerida della Valle? |
Անդամություն | Accademia degli Umoristi? և Լինչեի ազգային ակադեմիա |
![]() |