From Wikipedia, the free encyclopedia
Պեդիկյուր (լատին․՝ pedis՝ ոտք և լատին․՝ cure՝ խնամք), հատուկ խնամք ոտքերի եղունգների համար (օրինակ՝ կոշտուկների հեռացում, եղունգների հարթեցում) և եղունգների լաքապատումը։ Ըստ էության, այն մանիկյուրի նմանակերպն է ոտքերի համար[1]։
Նախկինում ոտքերի խնամքով զբաղվում էին վարսավիրաները։ Այդ ժամանակ տվյալ ծառայությունը համատեղում էին ատամների բուժման և մարմնի խնամքի այլ պրոցեդուրաների հետ։ Մասնագիտությունների տարանջատումը տեղի է ունեցել 19-րդ դարում։
20-րդ դարի սկզբում Եվրոպայում սկսեցին գործել մասնագիտացված հաստատություններ ոտքերի խնամքի համար։ Այսօր գործնականում բոլոր գեղեցկության սրահներում, ինչպես նաև վարսավիրանոցներում գործում է պեդիկյուրի ծառայությունը, որը, որպես կանոն, մատուցվում է մանիկյուրի և պեդիկյուրի մասնագետի կողմից։ Անհրաժեշտ գործիքների առկայության դեպքում (ունելիք կամ եղունգների մկրատ, փայտիկ կուտիկուլաները հեռացնելու համար, եղունգների սղոցիկ) հնարավոր է նաև պրոցեդուրաներն իրականացնել ինքնուրույն, տնային պայմաններում։
Պեդիկյուրի դասական մասը նախատեսված է ոտնաթաթին և ոտքերի եղունգներին խնամք և կոկիկություն հաղորդելու համար։
Դասական ընթացակարգին կարող են ավելանալ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.