![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/Iran_AH1314_%2528c.1896%2529_10_Toman.jpg/640px-Iran_AH1314_%2528c.1896%2529_10_Toman.jpg&w=640&q=50)
Պարսկական թուման
From Wikipedia, the free encyclopedia
Թուման, թոման (պարս.՝ تومان, անգլ.՝ toman, թուրքերեն՝ tümen՝ «տաս հազար» բառից[1]), Պարսկաստանի պաշտոնական դրամական միավորը 17-րդ դարից մինչև 1932 թվականը։ Մեկ թումանը հավասար է եղել 10 հազար դինարի։
19-րդ դարի կեսերին 1 պարսկական թումանն արժեր 4 ռուբլի[2]։
Թղթադրամները թողարկվել են Պարսկաստանի Կայսրական բանկի կողմից։
1932 թվականին անցկացվեց դրամական բարեփոխում, թումանը փոխարինվեց իրանական ռիալով՝ 1:10 կուրսով։ Թեպետ ներկայումս պետական արժույթը ռիալն է, բայց մանրածախ առևտրում գները, որպես կանոն, նշվում են թումանով։ Սա առավել հարմար է և հնարավորություն է տալիս հաշվարկների մեջ ավելորդ զրոն չկիրառել։
Երբեմն թուման ասելով հասկանում են 10 հազար ռիալ կամ 10 միլիոն ռիալ՝ նայած հանգամանքների։