From Wikipedia, the free encyclopedia
Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայթ (անգլ.՝ Patrick Victor Martindale White,մայիսի 28, 1912[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1990[1][2][3][…] կամ սեպտեմբերի 29, 1990[4], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալիացի գրող։ 1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր «էպիկական և հոգեբանական վարպետության համար, որի շնորհիվ հայտնագործվել է գրական մի նոր մայրցամաք»[8]։ Ուայթը համարվում է XX դարի ամենաականավոր անգլիագիր վիպասաններից մեկը։
Պատրիկ Ուայթ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Patrick Victor Martindale White |
Ծնվել է | մայիսի 28, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1990[1][2][3][…] (78 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1990[4] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սիդնեյ, Ավստրալիա[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, սցենարիստ և ինքնակենսագիր |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Չելթեմհեմ քոլեջ, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և The King's School, Tudor House? |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Voss? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Manoly Lascaris? |
Ազգականներ | James Cobb White? և Henry Luke White? |
Patrick White Վիքիպահեստում |
Ուայթը ծնվել է Լոնդոնում ավստրալացու և անգլուհու ընտանիքում։ 7 ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը Սիդնեյ է տեղափոխվել։ Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել։
Չորս տարեկանում Ուայթի մոտ ասթմա են հայտնաբերել։ Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների։ Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել։ Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար[9]։
Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը[10]։
Տասը տարեկանում Ուայթը ուղարկվել է գիշերօթիկ դպրոց Նոր Հարավային Ուելսում։ Նրան որոշ ժամանակ էր անհրաժեշտ ուրիշ երեխաների ներկայությանը ընտելանալու համար։ Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ։ 1924 թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայթին առաջարկեց շարունակել ուսումը Անգլիայի դպրոցներից մեկում։ Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը։
Ուայթը շատ ջանք էր թափում, որպեսզի հարմարվի Գլոստերշիրի Չելթենհեմ բնակավայրի քոլեջի՝ իր համար նոր կյանքին։ Հետագայում նա այդ ժամանակահատվածի մասին ասել է «չորս տարվա ազատազրկում»։ Նա մարդամոտ չէր և ընկերների նեղ խումբ ուներ։ Նա արձակուրդները անց էր կացնում ծնողների հետ Եվրոպայում, բայց նրանց հարաբերությունները այդպես էլ սառը մնացին։
Այդ ժամանակ Ուայթը լավ հարաբերություններ է ձևավորում Ռոնալդ Ուոթերոլի՝ իրենից մեծ մի տղայի հետ, ունենալով համընկնող հետաքրքրություններ։ Երբ Ուոթերոլը ավարտեց քոլեջը, Ուայթը կրկին փակվեց իր մեջ և ծնողներին ցանկություն հայտնեց թողնել դպրոցը և դառնալ դերասան։ Ծնողները համաձայնության եկան և թույլատրեցին նրան դպրոցը ավելի վաղ ավարտել, բայց այն պայմանով, որ Ուայթը վերադառնա Ավստրալիա և իր կյանքը այնտեղ շարունակի։ Ծնողները ուզում էին, որ որդին դառնա հողագործ և ոչ թե գրող, և հույս ունեին, որ հողագործությունը կչափավորի դերասան դառնալու նրա հավակնությունները։
Ուայթը երկու տարի Ավստրալիայի հարավարևելյան Սնոուի շրջանի պահեստում պահեստապետ է աշխատել։ Չնայած Պատրիկը հարգանքով էր վերաբերում հարազատ հողին, և նրա առողջությունը բարելավվեց, ակնհայտ էր, որ այդպիսի աշխատանքը նրա սրտով չէր։
Վեպեր
Պատմվածքների ժողովածուներ
|
Պոեզիա
Թատերախաղեր
Սցենար
Ինքնակենսագրություն
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.