From Wikipedia, the free encyclopedia
Պատանի պարողների Եվրատեսիլ (Eurovision Young Dancers), պարային շոու-մրցույթ է, որը անցկացվում է երկու տարին մեկ և հեռարձակվում է ամբողջ Եվրոպայում։ 1985 թվականից օգտագործելով «Եվրարեստիլ երգի մրցույթի» ֆորմատը, յուրաքանչյուր պետություն, ով հանդիսանում էր Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամ ուներ հնարավորություն ուղարկել սեփական պարային համար մրցելու "Պատանի պարողների Եվրատեսիլ"-ում։ Պարային համարը կարող էր լինել ինչպես մենապար, այնպես էլ զուգապար, ընդ որում, բոլոր պարողները պետք է լինեին 25-21 տարեկան, և չլինեին երկարաժամկետ աշխատողներ որևէ թատրոնում։ Հաղթողը ընտրվում էր հեռուստադիտողների քվեարկության միջոցով։ 2003 թվականին մրցույթում հանձնվում էր երկու առանձին մրցանակ դասական և ժամանակակից պարերի համար։ 2007 թվականին անցկացված մրցույթը տեղի չունեցավ, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը ներմուծեց նոր՝ "Եվրատեսիլ պարի մրցույթ" հեռուստաշոուն։ Ի սկզբանե այն նախատեսվում էր, որ այդ շոուն կշարունակի իր կյանքը 2009 թվականին և տեղի կունենա 2009 թ․ հունիսի 19-ին, ուրբաթ օրը, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, սակայն, 2009 թ․ մայիսին տեղի ունեցած ԵՀՄ մամուլի ասուլիսի ժամանակ Eurovision TV-ի տնօրեն՝ Բյորն Էրիկսենը տեղեկացրեց, որ մասնակից երկրների շատ քիչ քանակության պատճառով մրցույթը այլևս չի անցկացվի։
Ցուցակում են այն պետությունները, որոնք երբևէ մասնակցել են մրցույթին և նշված են այն տարեթվերը, երբ են նրանք առաջին անգամ ներկայացել․
կար | Առաջին անգամ մասնակցած երկրները |
---|---|
1985 | Բելգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն |
1987 | Ավստրիա, Կանադա, Դանիա, Հարավսլավիա |
1989 | Կիպրոս, Պորտուգալիա |
1991 | Բուլղարիա |
1993 | Էստոնիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա |
1995 | Հունգարիա, Ռուսաստան |
1997 | Լատվիա, Սլովակիա |
2003 | Չեխիա, Ռումինիա, Ուկրաինա, Հայաստան |
2011 | Խորվաթիա, Կոսովո |
2013 | Բելառուս |
Տարի | Երկիր | Մասնակից | Մրցանակ |
---|---|---|---|
1985 | Իսպանիա | Arantxa Arguelles | Ընդհանուր |
1987 | Դանիա | Rose Gad Poulsen & Nikolaj Hübbe | Ընդհանուր |
1989 | Ֆրանսիա | Agnès Letestu | Ժամանակակից |
1989 | Մեծ Բրիտանիա | Tetsuya Kumakawa | Դասական |
1991 | Իսպանիա | Amaya Iglesias | Ընդհանուր |
1993 | Իսպանիա | Zenaida Yanowsky | Ընդհանուր |
1995 | Իսպանիա | Jesus Pastor Sauquillo & Ruth Miro | Ընդհանուր |
1997 | Իսպանիա | Antonio Carmena | Ընդհանուր |
1999 | Գերմանիա | Katja Wünsche & Yohan Stegli | Ընդհանուր |
2001 | Լեհաստան | Dawid & Marcin Kupinski | Ընդհանուր |
2003 | Ուկրաինա | Jerlin Ndudi | Դասական |
2003 | Շվեդիա | Kristina Oom & Sebastian Michanek | Ժամանակակից |
2005 | Նիդերլանդներ | Milou Nuyens | Ընդհանուր |
2011 | Նորվեգիա | Daniel Sarr | Ժամանակակից/Հիփ-Հոփ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.