From Wikipedia, the free encyclopedia
Իշխան Պավել Կարագեորգիևիչ (սերբախորվաթ․՝ Pavle Karađorđević, սերբ.՝ Павле Карађорђевић, սլովեն.՝ Pavel Karađorđević, ապրիլի 27, 1893[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 14, 1976[4][5][1][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), Հարավսլավիայի գահապահը 1934 թվականի հոկտեմբերի 9-ից 1941 թվականի մարտի 27-ը՝ Պետրոս II թագավորի մանկահասակության շրջանում։
Պավել Կարագեորգիևիչ սերբ.՝ Павле Карађорђевић, սլովեն.՝ Pavel Karađorđević և սերբախորվաթ․՝ Pavle Karađorđević | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1893[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1976[4][5][1][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Գերեզման | Oplenac |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Սերբիայի թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և Հարավսլավիայի Թագավորություն |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Քրայսթ Չյորչ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և միապետ |
Ամուսին | Princess Olga of Greece and Denmark? |
Ծնողներ | հայր՝ Prince Arsen of Yugoslavia?, մայր՝ Aurora Pavlovna Demidova? |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Prince Nikola of Yugoslavia?, Prince Alexander of Serbia? և Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր |
Prince Paul of Yugoslavia Վիքիպահեստում |
Պավել Կարագեորգիևիչը իշխան Արսեն Կարագեորգիևիչի և Ավրորա Դեմիդովայի միակ որդին էր[6] և Սերբիայի թագավոր Պետրոսի I-ի զարմիկը։ Մոր կողմից նա ֆինլանդացի հայտնի գեղեցկուհի և բարեգործ Ավրորա Շերնվալի ժառանգն էր, որին բանաստեղծություններ էին նվիրել Լերմոնտովը և Բարատինսկին։
1904 թվականին ընտանիքի հետ Ժնևից տեղափոխվել է Սերբիա։ Կրթություն է ստացել Քրայստ-չերչում (Օքսֆորդի համալսարան), որտեղ մոտիկից ծանոթացել է Քենտի դուքս Գեորգին։
1923 թվականին ամուսնացել է Հունաստանի արքայադուստր Օլգայի հետ։ Իր զարմիկ թագավոր Ալեքսանդրի սպանությունից հետո Պավելը դարձել է նրա անչափահաս որդու՝ Պետրոսի գահապահը։
Արտաքին քաղաքականության մեջ, լինելով անգլասեր, խորամանկություն է բանեցրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Նրա օրոք Հարավսլավիան Սպիտակ արտագաղթի կենտրոններից մեկն է եղել։ Ընդ որում, Պավելը ցարական Ռուսաստանին սերբերի պաշտպան չի համարել։ Պավելն ասել է, որ «Ռուսաստանը երբեք չի եղել մեր կողքին», Նիկոլայ II-ը երբեք չի եղել սերբերի կողմից, իսկ 1914 թվականին Սերբիան ընթանում էր «ռուսական քաղաքականության հունով»[7]։
Հենց նրա օրոք՝ 1940 թվականին, վերջապեսդիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Բելգրադի և Մոսկվայի միջև (Հարավսլավիան դարձել է Արևելյան Եվրոպայի վերջին երկիրը, որը ճանաչել է ԽՍՀՄ-ը)։ 1939 թվականին պետական այց է կատարել Գերմանիա։ Պավելը կարծել է, որ Հարավսլավիան պատրաստ չէ պատերազմի։ 1941 թվականի փետրվարի 18-ին Բելգրադում ԱՄՆ դեսպան Ա. Բ. Լեյնը Վաշինգտոն է հաղորդել, որ իր հետ զրույցի ընթացքում Պավելը պնդել է, որ Հարավսլավիան հարձակման դեպքում կդիմադրի ոչ ավելի, քան երկու շաբաթ[8]։
1941 թվականի մարտի 25-ին Թագավորության վարչապետ Դրագիշա Ցվետկովիչը Պավելի հավանությամբ արձանագրություն է ստորագրել Հարավսլավիայի՝ եռակի դաշնագրին միանալու մասին։
Հարավսլավիան համաձայնվել է ստորագրել դաշնագիրը երեք պայմանով՝ իր տարածքում Առանցքի ուժերի ոչ մի զորք և ռազմական բեռների ոչ մի տարանցում, Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ոչ մի ռազմական օգնություն Հարավսլավիայի կողմից Առանցքի ուժերին։ Այնուամենայնիվ, դաշնագրի ստորագրումը երկրում զանգվածային ցույցեր է առաջացրել, իսկ մարտի 27-ի գիշերը՝ հեղաշրջում, որի արդյունքում անչափահաս թագավոր Պետրոսը հռչակվել է թագավոր, իսկ դաշնագիրը լուծարվել է, ինչն առաջացրել է Գերմանիայի կողմից Հարավսլավիայի օկուպացիային։
Գահապահ արքայազնը հեղաշրջման մասին իմացել է մարտի 27-ի առավոտյան Զագրեբում։ Բելգրադի հետ հեռախոսազրույցից հետո նա առաջին հերթին խորհրդակցել է Զագրեբում անգլիացի հյուպատոսի հետ՝ Հունաստան հնարավոր մեկնման շուրջ։ Այս գաղափարը հստակ հերքել է Պավելի՝ որպես Հիտլերի երկրպագու և գերմանացիների հետ դաշինքի անվերապահ աջակցի առասպելը։
Պավելը իրոք մեկնել է նախ Հունաստան (ի դեպ, հարավսլավական ռադիոն երկրի քաղաքացիներին տեղեկացրել է, որ նախկին գահապահը մեկնել է Գերմանիա), ապա Կահիրե, որից հետո բրիտանական զորքերի կողմից տնային կալանքի է ենթարկվել Նայրոբիում (Քենիա), իսկ 1943 թվականին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Յոհանեսբուրգ։ 1945 թվականին Հարավսլավիային՝ Հանրապետություն, իսկ Պավելին ռազմական հանցագործ հռչակելն անհնարին են դարձրել նրա վերադարձը հայրենիք։ 1948 թվականին Պավելը, Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալով, բնակություն է հաստատել Ժնևում, ապա Փարիզում, որտեղ էլ նա մահացել է։ 2011 թվականին հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել Բելգրադի գերագույն դատարանում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.